
Գևորգ Արմենի Հարությունյանը ծնվել է քաղաք Երևանում, 1992 թվականի նոյեմբերի 25-ին։
ԿՐԹՈՒԹՅՈՒՆ
1999-2009թթ. սովորել է Երևանի Սերո Խանզադյանի անվան թիվ 184 միջնակարգ դպրոցում:
2009-2013թթ. սովորել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի (ներկայիս «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան») Քոմփյութերային համակարգերի և ինֆորմատիկայի ֆակուլտետում (ճարտարագիտության բակալավրի աստիճան) «Ինֆորմատիկա և հաշվողական տեխնիկա» մասնագիտությամբ։
2013-2015թթ. սովորել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի համալսարանի (ներկայիս «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան») Քոմփյութերային համակարգերի և ինֆորմատիկայի ֆակուլտետում (ճարտարագիտության մագիստրոսի աստիճան) «Ինֆորմատիկա և հաշվողական տեխնիկա» մասնագիտությամբ։
2015-2017թթ. սովորել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Քոմփյութերային համակարգերի և ինֆորմատիկայի ֆակուլտետում (ճարտարագիտության մագիստրոսի աստիճան) «Տեղեկատվական անվտանգություն» մասնագիտությամբ։
2017-2020թթ սովորել է ՀՀ Պետական կառավարման ակադեմիայի «Հանրային ֆինանսների կառավարում» ֆակուլտետը, Կառավարման մագիստրոսի աստիճան, «Կառավարում» մասնագիտությամբ։
2020թ. առ այսօր սովորում է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ՏՀՏԷ ինստիտուտի ասպիրանտուրայում, «Հաշվողական մեքենաների, համալիրների և ցանցերի մաթեմատիկական և ծրագրային ապահովում» (դասիչ` Ե 13.04) մասնագիտությամբ։
2023թ․ ավարտել է ՏՀՏԷ ինստիտուտի «Էլեկտրոնիկա, միկրո և նանոէլեկտրոնիկա» դասիչ Ե 27.01 հետազոտողի կրթական ծրագիրը:
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ
2015-2020թթ. եղել է ՀԱՊՀ Ուսանողական սննդի, սպորտի, հանգստի և մշակույթի զարգացման ծրագրերի բաժնի պետ:
2020-2022թ. ՀԱՊՀ Տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաների ու էլեկտրոնիկայի ինստիտուտի տնօրենի տեղակալ ուսումնական գծով։
2022 թվականի ապրիլի 1-ից առ այսօր հանդիսանում է ՀԱՊՀ աշխատակազմի ղեկավար։
ՀԱՆՐԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ
2018թ. առ այսօր ՀՀ հանրային խորհրդի սոցիալական հարցերի հանձնաժողովի անդամ:
ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ
2012-2014թթ. եղել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի Գիտական խորհրդի անդամ:
2013-2015թթ. եղել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Հոգաբարձուների խորհրդի անդամ:
2013-2017թթ. եղել է ՀՀ ազգային ժողովի երիտասարդական խորհրդարանի երկրորդ գումարման պատգամավոր (Գյուղատնտեսական և բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողով):
2017-2021թթ. եղել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Գիտական խորհրդի անդամ։
2017-2021թթ. ՀԱՊՀ Ուսանողական խորհրդի նախագահ։
2021 թվականի դեկտեմբերից առ այսօր Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Գիտական խորհրդի անդամ:
2022 թվականի հունվարից առ այսօր ՀԱՊՀ կանոնադրական համակարգման և կառուցվածքային փոփոխությունների ու ստրատեգիական պլանավորման մշտական հանձնաժողովի անդամ։
ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՊԱՐԳԵՎՆԵՐ ԵՎ ՄՐՑԱՆԱԿՆԵՐ
2015թ. արժանացել է ՀԱՊՀ Ուսանողական խորհրդի երկարամյա հասարակական գործունեությունը հավաստող «Սպիտակ դիպլոմ»-ի:
ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐԳԵՎՆԵՐ
2016թ. պարգևատրվել է ՀՀ ազգային ժողովի նախագահի Շնորհակալագրով:
ԸՆՏԱՆԵԿԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ
Ամուսնացած է։