Հովհաննես Ավագի Գոմցյան

Գլխավոր / Հովհաննես Ավագի Գոմցյան

Հովհաննես Ավագի Գոմցյան

Ռադիոսարքավորումներ և կապի համակարգեր ամբիոնի վարիչի պաշտոնակատար

Հովհաննես Ավագի Գոմցյանը ծնվել է 1949 թվականին: 1972 թվականին ավարտել է Երևանի Կ. Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտի Ռադիոէլեկտրոնիկայի ֆակուլտետը: 1984 թվականին ավարտել է Համամիութենական հեռակա էլեկտրատեխնիկական կապի ինստիտուտի ապիրանտուրան Աշխատանքային գործունեությունը սկսել է 1972 թվականին ԵրՊԻ-ի Ռադիոէլեկտրոնիկայի ֆակուլտետում՝ որպես ավագ լաբորանտ:

1984 թվականից դասախոսել է ԵրՊԻ-ի Ռադիոսարքավորումների ամբիոնում:

1995-2004 թվականներին եղել է ՀՊՃՀ Ռադիոտեխնիկայի և կապի համակարգերի դեպարտամենտի վարիչի՝ գիտության գծով տեղակալ:

2004 թվականից առ այսօր ՀՊՃՀ (այժմ՝ ՀԱՊՀ) Ռադիոսարքավորումների ամբիոնի վարիչն է:

1984 թվականին ստացել է տեխնիկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:

2016 թվականին՝ տեխնիկական գիտությունների դոկտորի գիտական աստիճան:

2003 և 2008 թվականներին արժանացել է ՀՊՃՀ վաստակագրերի:

2014 թվականին՝ ՀՊՃՀ ոսկե հուշամեդալ-ի:

Շուրջ 75 գիտական աշխատությունների հեղինակ է: