Էլիզա Կարենի Բաղդիյանը ծնվել է 1998 թվականի ապրիլի 4-ին, Երևան քաղաքում։
ԿՐԹՈՒԹՅՈՒՆ
2003-2012 – սովորել է «Աջափնյակ» գեղագիտական կետրոնի վոկալի բաժնում, վկայական՝ գերազանցության։
2004-2012 – սովորել է Գ. Չաուշի անվան №188 միջնակարգ դպրոցում, վկկայական՝ գերազանցության։
2006-2010 – սովորել է «Նաղաշ Հովնաթան» կերպարվեստի ստուդիայի նկարչթության բաժնում։
2010-2014 – սովորել է Միրզոյանի անվան երաժշտական դպրոցի կիթառի բաժնում։
2012-2015 – սովորել է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի գեղարվեստի ավագ դպրոցի Դիզայն և Կերպարվեստ բաժնում։
2012-2014 – սովորել է «Հորիզոն» լեզուների կենտրոնում անգլերեն լեզվի բաժնում, վկայական՝ B2 մակարդակ։
2019-2021 – սովորել է Հայաստանի Ազգային Պոլիտեխնիկական Համալսարանի, ՄՏԴ ինստիտուտի Դիզայն և Կերպարվեստ բաժնում, Միջավայրի դիզայնի մագիստրոսի աստիճան, «Միջավայրի դիզայն» մասնագիտությամբ, դիպլոմ՝ գերազանցության։
2015-2019 – սովորել է Հայաստանի Ազգային Պոլիտեխնիկական Համալսարանի, Դիզայն և Կերպարվեստ բաժնում, «Միջավայրի դիզայն» բակալավրի աստիճան, Միջավայրի դիզայն բակալավրիատ, դիպլոմ՝ գերազանցության։
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ
2015- մինչ օրս – «Տիեզերք» խմբի համահիմնադիր, երաժիշտ, կոմպոզիտոր, գործիքավորող։ Ավելի քան 1500 համերգներ Հայաստանում, Արցախում, ԱՄՆ-ում, Լեհաստանում, Գերմանիայում, Շվեյցարիայում և Վրաստանում։ 30+ երգերի բառերի և երաժշտության հեղինակ, 50+ ազգային երգերի մշակումներ։ 10+ ժամանակակից պարային թատրոնի (ՄԻՀՐ թաատրոն), ներկայացումների երաժշտության հեղինակ և կատարող։ 7 միջազգային մրցանակ ստացած ժամանակակից պարային ֆիլմի երաժշտության հեղինակ։
2016 – «Տիեզերք» երաժշտական խմբով ներկայացրել է Հայաստանը ԱՄՆ-ում անցկացվող «Innovate Armenia» միջոցառմանը
2016, 2017 – Տիեզերք խմբով, Միհր թատրոնի հետ համատեղ մասնակցել է Լեհաստանի Օլշտին և Լյուբլին քաղաքներում կայացած Դեմոլյուդի և «Լուբլինի պարային թատրոնների փառատոն» միջազգային պարային թատերական փառատոններին։
2017 – մինչ օրս Միհր թատրոնի գրաֆիկական դիզայներ։
2019 – «Հայֆեստ» միջազգային փառատոնի գրաֆիկական ձևավորման հեղինակ։
2019, 2021 – Տիեզերք խմբով համերգային շրջագայություն է ունեցել Շվեյցարիայի 10 քաղաքներում, վարել հայկական ազգային երաժշտության վարպետության դասեր, և առաջին անգամ Հայաստանը ներկայացրել Շվեյցարական կատարողական արվեստների ամենամեծ փառատոնին «Zürcher Theater Spektakel»-ին։
2020-2023- Chor Online – հարթակում Տիեզերք խմբով հայկական ազգային երգերի ուսուցիչ։
2021- մինչ օրս Հայաստանի Ազգային Պոլիտեխնիկական Համալսարանի, ՄՏԴ ինստիտուտի Դիզայն և Կերպարվեստ բաժնում Դիզայնի դասախոս։
2021-2022 – ՍԹԵՅՋ ՍԹԱՅԼ» Դիզայն-Ստուդիայի բեմերի և տաղավարների դիզայներ։
2022 – Մանկական Եվրատեսիլի բեմի և միջավայրի դիզայներ։
2023 – Հայաստանի ազգային երիտասարդական համաժողովի բեմի և միջավայրի դիզայներ։
2023 – «Գագիկ Ծառուկյանի գավաթ» սամբոյի միջազգային մրցաշարի միջավայրի և գրաֆիկական դետալների դիզայներ։
2023 – Ծանրամարտի Եվրոպայի 2023 թվականի առաջնության բեմի և միրավայրի դիզայներ։
2023 – Տիեզերք խմբով գրել է 3 երգ, որոնք ընդգրկվել են Հայաստանի Հանրային Ռադիոյի Ոսկե ֆոնդում։
2023 – մասնակցել է Դիլիջանի Ֆաբ Լաբ ակադեմիայում կայանալիք «Living Art» խորագրով դասընթացին և Ֆլորիան Ազիոսմանովի ղեկավարությամբ ստեղծել կենդանի արվեստի գործ։
2023-մինչ օրս – «Home is where your heart is» նկարազարդումների շարք և բացիկների և պիտակների արտադրություն։
2024 – Տիեզերք խմբով, Միհր թատրոնի հետ համատեղ մասնակցել է Գերմայիայի Օլդենբուրգ քաղաքում կայանալիք «Կիտ» միջազգային ներառական թատրոնների փառատոնին և արժանացել լավագույն երաժշտություն և լավագույն խորեոգրաֆիա մրցանակներին։
2024 – Preply հարթակում արվեստի առցանց ուսուցիչ։