
Էլբակ Եղիշեի Էլբակյանը ծնվել է 1990 թվականի օգոստոսի 23-ին Շիրակի մարզի Աղին գյուղում։
1997-2002 թվականներին սովորել Է Երևանի թիվ 100 միջնակարգ դպրոցում։
2000-2006 թվականներին սովորել է Ավ. Գաբրիելյանի անվան թիվ 12 երաժշտական դպրոցի դաշնամուրի բաժնում։
2007 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանին առընթեր Ա. Շահինյանի անվան թիվ 1 Ֆիզմաթ դպրոցը։
2007 թվականին ընդունվել է Երևանի պետական համալսարան։
2011 թվականին ավարտել է ԵՊՀ Ռադիոֆիզիկայի ֆակուլտետի բակալավրի կրթական ծրագիրը։
2013 թվականին ավարտել է ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի Ռադիոֆիզիկայի և կապի ֆակուլտետի մագիստրոսի կրթական ծրագրով ուսուցումը, 2016 թվականին` ՀՀ ԳԱԱ ասպիրանտուրան։
Աշխատանքային գործունեությունը սկսել է 2010 թվականին «Ալգարե» ՍՊԸ-ում` որպես էլեկտրամոնտաժող։
2012-2014 թվականներին աշխատել է Ա. Ի. Ալիխանյանի անվան ԱԳԼ-ում (Երֆի)` որպես ստաժոր ֆիզիկոս։
2014 թվականից Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Ֆիզիկայի ամբիոնի դասախոս է։
2016 թվականից` ՀԱՊՀ Ֆիզիկայի ամբիոնի վարիչի տեղակալ, ասիստենտ։
2017 թվականի մարտ-հունիս ամիսներին` ՀԱՊՀ Երևանի Քոլեջի փոխտնօրեն։
2017-2020 թվականը ՀԱՊՀ Երևանի Քոլեջի տնօրեն։
2020-2021 թվականը ՀԱՊՀ Ուսումնամեթոդական վարչության պետ։
2021 թվականից՝ ՀԱՊՀ պրոռեկտոր, աշխատակազմի ղեկավար։
2016 թվականին ստացել է ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։
8 գիտական հոդվածի հեղինակ է։