Արկադի Ալեքսանդրի Դուրինյան

Գլխավոր / Արկադի Ալեքսանդրի Դուրինյան

Արկադի Ալեքսանդրի Դուրինյան

«Թանգարան մշակութային կենտրոն»-ի տնօրեն

Արկադի Ալեքսանդրի Դուրինյանը ծնվել է 1943 թվականի մարտի 30-ին Երևանում։ 1950-1954 թվականներին սովորել է Ֆ. Ձերժինսկու անվան թիվ 20 դպրոցում։ 1960 թվականին ավարտել է Ա. Պուշկինի անվան թիվ 8 դպրոցը։ 1961 թվականին ընդունվել է Կ. Մարքսի անվան Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտ։ 1967 թվականին ավարտել է ԵրՊԻ Մեխանիկամեքենաշինական ֆակուլտետը։

Աշխատանքային գործունեությունը սկսել է 1960 թվականին Երևանի Ռելեի գործարանում։

1964 թվականին աշխատել է բենգալյան կրակների արհեստանոցում։

1968-2002 թվականներին` ԵրՊԻ (հետագայում` ՀՊՃՀ) Մետաղահատ հաստոցների և գործիքների ամբիոնում։

1979 թվականին եղել է ԵրՊԻ Արհկոմի նախագահի տեղակալ։

1979-2002 թվականներին` ԵրՊԻ (հետագայում` ՀՊՃՀ) Ուսանողական արհկոմի նախագահ։

2001-2012 թվականներին աշխատել է ՀՊՃՀ Մշակույթի կենտրոնում։

2002-2003 թվականներին եղել է ՀՊՃՀ ՕՔՈՒԲ-ի վարիչի տեղակալ։

2012 թվականից առ այսօր ՀՊՃՀ (այժմ` ՀԱՊՀ) «Թանգարան մշակութային կենտրոն»-ի տնօրեն:

Եղել է Հայաստանի արհեստակցական միությունների խորհրդի (ՀԱՄԽ) նախագահության անդամ, համագումարի պատգամավոր:

Լուսավորության, բարձրագույն դպրոցի և գիտական հիմնարկների աշխատողների արհեստակցական հայկական հանրապետական կոմիտեի նախագահության անդամ է, երիտասարդության հետ տարվող աշխատանքների հանձնաժողովի նախագահ,  համամիութենական համագումարի պատգամավոր, «Բուրեվեստնիկ» ՍԿԸ նախագահության անդամ, համամիութենական համագումարի պատգամավոր, ՀՊՃՀ «Պոլիտեխնիկ» արհեստակցական կազմակերպության նախագահ, «Հայ-Վրացական» կենտրոնի համանախագահ, Միջբուհական ուսանողական կենտրոնի նախագահ, ՀՀ ազգային փոքրամասնությունների 1‑ին համագումարի պատգամավոր (ռուսական պատվիրակությունից), Պոլիտեխնիկի շրջանավարտների միության՝ սեղանի թենիսի հավաքականի մարզիչ:

Արժանացել է «Մայրական երախտագիտության» մեդալի, ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե մեդալի, ՀՍՍՀ Գերագույն Սովետի նախագահության պատվոգրի, ՀՀ նախագահի շնորհակալագրի, ՀՊՃՀ ոսկե հուշամեդալի, Տարբեր պատվոգրերի և շնորհակալագրերի: