Սուրեն Սմեիլի Չիբուխչյան

Գլխավոր / Սուրեն Սմեիլի Չիբուխչյան

Սուրեն Սմեիլի Չիբուխչյան

Տրանսպորտային միջոցների ամբիոնի վարիչ

Սուրեն Սմեիլի Չիբուխչյանը ծնվել է 1961 թվականի հոկտեմբերի 24-ին՝ Երևանում։ 1978 թվականին ավարտել է թիվ 46 միջնակարգ դպրոցը։ 1978 թվականին ընդունվել է Երևանի Կ. Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտ։ 1983 թվականին ավարտել է ԵրՊԻ-ի Մեխանիկամեքենաշինական ֆակուլտետը, 1986 թվականին` ԵրՊԻ-ի ասպիրանտուրան։

Աշխատանքային գործունեությունը սկսել է 1986 թվականին ԵրՊԻ-ի «Ավտոմոբիլներ և ՃՇՄՍ» ամբիոնում` որպես ասիստենտ։

1991-1996 թվականներին եղել է ԵրՊԻ-ի (հետագայում` ՀՊՃՀ) «Ավտոմոբիլներ և ՃՇՄՍ» ամբիոնի դոցենտ։

1996 թվականից` ՀՊՃՀ Ավտոմոբիլների սեկտորի դոցենտ։

2001-2006 թվականներին` ՀՊՃՀ Տրանսպորտային համակարգերի դեպարտամենտի Ասպիրանտական ծրագրերի և գիտության գծով վարիչի տեղակալ։

2011-2016 թվականներին` ՀՊՃՀ (հետագայում` ՀԱՊՀ) Տրանսպորտային համակարգերի ֆակուլտետի «Վերգետնյա տրանսպորտային միջոցներ» ամբիոնի վարիչ։

2016-2017 թվականներից` ՀԱՊՀ Մեխանիկամեքենաշինական, տրանսպորտային համակարգերի և դիզայնի ինստիտուտի՝ ուսումնական գծով փոխտնօրեն և համատեղությամբ՝ Տրանսպորտային միջոցների ամբիոնի վարիչի պաշտոնակատար։

2017 թվականից առ այսօր ՀԱՊՀ Տրանսպորտային միջոցների ամբիոնի վարիչի պաշտոնակատարն է։

2009 թվականից առ այսօր Բնապահպանության անվտանգության և բնօգտագործման միջազգային ակադեմիայի անդամ է։

2010 թվականից առ այսօր` ՀՀ Կրթության և գիտության նախարարության Մասնագիտական կրթության ուսուցման և զարգացման ազգային խորհրդի անդամ:

2016 թվականից առ այսօր` ՀՀ Կրթության և գիտության նախարարին կից հասարակական խորհրդի անդամ:

2008 թվականին արժանացել է ՀՀ Կրթության և գիտության նախարարի շնորհակալագրի:

2013 թվականին` ՀՀ վարչապետի շնորհակալագրի:

2017 թվականին` ՀՀ վարչապետի հուշամեդալի:

Ավելի քան 77 գիտական հոդվածների, 22 ուսումնամեթոդական աշխատանքների հեղինակ է:

Ամուսնացած է, ունի երկու զավակ: