Գուրգեն Վիրաբի Բարեղամյան

Գլխավոր / Գուրգեն Վիրաբի Բարեղամյան

Գուրգեն Վիրաբի Բարեղամյան

Էլեկտրոնային տեխնիկայի ամբիոնի վարիչի պաշտոնակատար

Գուրգեն Վիրաբի Բարեղամյանը ծնվել է 1951 թվականի հունիսի 24-ին Երևանում: 1968 թվականին ավարտել է թիվ 61 միջնակարգ դպրոցը: 1973 թվականին ավարտել է Երևանի Կ. Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտի Տեխնիկական կիբեռնետիկայի ֆակուլտետը: 1977-1980 թվականներիին սովորել է Մոսկվայի Վ.Ի.Լենինի անվան համամիութենական էլեկտրատեխնիկական ինստուտուտի նպատակային ասպիրանտուրայում:

1973-1976 թվականներին եղել է ԵրՊԻ-ի «Էլեկտրոնային տեխնիկա» ամբիոնի ավագ լաբորանտ:

1976-1983 թվականներին՝ ԵրՊԻ-ի «Էլեկտրոնային տեխնիկա» ամբիոնի ասիստենտ:

1983-1995 թվականներին՝ ԵրՊԻ -ի (հետագայում՝ ՀՊՃՀ) «Էլեկտրոնային տեխնիկա» ամբիոնի դոցենտ:

1995-2004 թվականներին՝ ՀՊՃՀ «Էլեկտրոնային տեխնիկա» ամբիոնի վարիչ:

2004-2009 թվականներին՝ ՀՊՃՀ Կիբեռնետիկայի դեպարտամենտի վարիչ:

2009-2017 թվականներին՝ ՀՊՃՀ (այժմ՝ ՀԱՊՀ) Կիբեռնետիկայի ֆակուլտետի դեկան:

2017 թվականից առ այսօր Տեղեկատվական հաղորդակցման տեխնոլոգիաների. և էլեկտրոնիկայի ինստիտուտի տնօրենի պաշտոնակատարն է:

1982 թվականին ստացել է տեխնիկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:

1983 թվականին՝ դոցենտի գիտական կոչում:

2006 թվականին՝ դոկտորի գիտական աստիճան:

2011 թվականին՝ պրոֆեսորի գիտական կոչում:

1986 թվականին պարգևատրվել է ՀԼԿԵՄ Կենտրոնական կոմիտեի պատվոգրով:

2003 թվականին՝ ՀՊճՀ վաստակագրով:

2008 թվականին՝ ՀՀ Նախագահի շնորհակալագրով:

2011 թվականին՝ ՀՊՃՀ ոսկե հուշամեդալ-ով:

2013 թվականին՝ ԿԳ նախարարության պատվոգրով:

2016 թվականին՝ ԿԳ նախարարության ոսկե հուշամեդալ-ով:

2017 թվականին՝ ՀՀ Ազգային բանակի 25 ամյակի հուշամեդալով:

Շուրջ 90 գիտական և 40 ուսումնամեթոդական աշխատանքների հեղինակ է: