
Գրիգորի Սեյրանի Բաղրամյանը ծնվել է 1985 թվականի օգոստոսի 23-ին, Լոռու մարզի Վանաձոր քաղաքում:
ԿՐԹՈՒԹՅՈՒՆ
1992 – 2002թթ. սովորել է Վանաձորի թիվ 6 միջնակարգ դպրոցում։
2002 – 2006 թթ. սովորել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի, ներկայիս «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան»-ի Վանաձորի մասնաճյուղում, Ճարտարագիտության բակալավրի աստիճան, «Ձեռնարկությունների տնտեսագիտություն և կառավարում» (մեքենաշինության ճյուղում) մասնագիտությամբ, դիպլոմ՝ գերազանցության:
2006 – 2008թթ. սովորել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի, ներկայիս «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան»-ում, Ճարտարագիտության մագիստրոսի աստիճան,
«Ճարտարագիտական մենեջմենթ» մասնագիտությամբ, դիպլոմ՝ գերազանցության:
2015թ. մարտի 27-ին պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն «Պետական բյուջեի հարկային մուտքերի գնահատման ավտոմատացված համակարգի մշակումը աշխատավարձի դինամիկայի հաշվառմամբ» թեմայով և 2015թ.-ի հունիսի 19-ին ՀՀ Բարձրագույն որակավորման հանձնաժողովի Ավտոմատացման համակարգեր (Ե.13.02) մասնագիտական խորհրդի որոշմամբ ստացել է տեխնիկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ
2007 – 2012թթ. Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի Մեքենաշինական արդյունաբերության, էկոնոմիկայի կազմակերպման և կառավարման (ՄԱԷԿԿ) ամբիոնում՝ լաբորատորիայի վարիչ:
2012-2014թթ. Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի Մեքենաշինական արդյունաբերության, էկոնոմիկայի կազմակերպման և կառավարման (ՄԱԷԿԿ) ամբիոնում՝ դասախոս:
2015թ. Մեքենաշինության արդյունաբերության և տրանսպորտի տնտեսագիտության և կառավարման սեկտորում՝ ասիստենտ:
2017-2020թթ. ՀԱՊՀ Երևանի քոլեջի փոխտնօրեն:
2020 – 2021թթ. ՀԱՊՀ Երևանի քոլեջի տնօրեն:
2021թ. առ այսօր «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի ուսումնամեթոդական վարչության պետ:
ԳԻՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ
Թվով 13 գիտական աշխատանքի (12 հոդված և 1 մեթոդական) հեղինակ է։
ԸՆՏԱՆԵԿԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ
Ամուսնացած է, ունի 1 երեխա: