Արմենակ Հովհաննեսի Բաբայան

Գլխավոր / Արմենակ Հովհաննեսի Բաբայան

Արմենակ Հովհաննեսի Բաբայան

Մասնագիտական մաթեմատիկական կրթության ամբիոնի վարիչ

Արմենակ Հովհաննեսի Բաբայանը ծնվել է 1955 թվականի նոյեմբերի 17-ին Ռուսաստանի Դաշնության Պենզա քաղաքում։ 1971 թվականին ընդունվել է Երևանի պետական համալսարան։ 1976 թվականին ավարտել է ԵՊՀ Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետը։ 1976-1979 թվականներին սովորել է Երևանի Կ. Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտի ասպիրանտուրայում։

Աշխատանքային գործունեությունը սկսել է 1979 թվականին՝ ԵրՊԻ-ի Կիրառական մաթեմատիկայի ամբիոնում` որպես ասիստենտ։

1988-2013 թվականներին եղել է ԵրՊԻ-ի (հետագայում` ՀՊՃՀ) Կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի Մասնագիտական մաթեմատիկական կրթության (ՄՄԿ) ամբիոնի դոցենտ։

2013 թվականից առ այսօր՝ ՀՊՃՀ (այժմ` ՀԱՊՀ) Կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի Մասնագիտական մաթեմատիկական կրթության ամբիոնի պրոֆեսոր է։

2014 թվականից առ այսօր ՀԱՊՀ Կիրառական մաթեմատիկայի և ֆիզիկայի ֆակուլտետի Մասնագիտական մաթեմատիկական կրթության ամբիոնի վարիչն է։

ՀՀ ԲՈՀ-ի 053 Մաթեմատիկայի մասնագիտական խորհրդի Ա.01.01, Ա.01.02, Ա.01.04 մասնագիտություններով գիտական քարտուղարն է։

Հայկական մաթեմատիկական և Ամերիկյան մաթեմատիկական միությունների անդամ է:

1985 թվականին ստացել է ֆիզմաթ. գիտությունների թեկնածուի գիտական կոչում։

2009 թվականին` ֆիզմաթ. գիտությունների դոկտորի գիտական աստիճան։

2013 թվականին` մաթեմատիկայի պրոֆեսորի գիտական աստիճան։

75 գիտական հոդվածների և 9 մեթոդական աշխատանքների և ուսումնական ձեռնարկների հեղինակ է։

Ամուսնացած է, ունի 2 որդի: