Սեյրան Սերգեյի Ավետիսյան

Գլխավոր / Սեյրան Սերգեյի Ավետիսյան

Սեյրան Սերգեյի Ավետիսյան

Ալգորիթմական լեզուների և ծրագրավորման ամբիոնի վարիչի պաշտոնակատար

Սեյրան Սերգեյի Ավետիսյանը ծնվել է 1955 թվականին Քաջարանում: 1972 թվականին ավարտել է Երևանի թիվ 4 միջնակարգ դպրոցը, 1978 թվականին՝ Երևանի Կ. Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտի Ռադիոէլեկտրոնիկայի ֆակուլտետը:

Աշխատանքային գործունեությունը սկսել է 1978 թվականից «Ալգորիթմ» արտադրական միավորումում՝ որպես ինժեներ:

1980-1981 թվականներին աշխատել է ԽՍՀՄ կենտրոնական վիճակագրական վարչության ՀՊՆՏԻ Հայաստանյան մասնաճյուղում՝ որպես ավագ ինժեներ:

1981-1982 թվականներին՝ «Պոզիստոր» արտադրական միավորումում՝ որպես ավագ ինժեներ:

1982-1990 թվականներին՝ Երևանի պետական համալսարանի Մեխանիկամաթեմատիկական ֆակուլտետում՝ որպես ավագ ինժեներ, ապա կրտսեր գիտական աշխատող, ավագ գիտական աշխատող: Նույն թվականներին ներքին համատեղությամբ դասավանդել է «Հաշվողական մաթեմատիկա», «Ծրագրավորման հիմունքներ» առարկաները:

1988-1989 թվականներին համատեղության կարգով Ժող. տնտեսության ինստիտուտում դասավանդել է «Ինֆորմատիկա» առարկան:

1991-2003 թվականներին աշխատել է Հայաստանի ճարտարագիտական համալսարանում՝ որպես ավագ դասախոս, ասիստենտ, դոցենտ:

2003 թվականից եղել է «Ալգորիթմական լեզուներ և ծրագրավորում» ամբիոնի վարիչի պաշտոնակատար:

2004 թվականից՝ «Ալգորիթմական լեզուներ և ծրագրավորում» ամբիոնի վարիչ:

2017 թվականից առ այսօր ՀԱՊՀ «Ալգորիթմական լեզուներ և ծրագրավորում» ամբիոնի վարիչի պաշտոնակատարն է:

2004 թվականին ստացել է դոցենտի գիտական կոչում:

2003 թվականին ԵրՊԻ-ՀՊՃՀ 70-ամյակի առթիվ արժանացել է վաստակագրի:

2007 թվականին՝ 2006-2007 թվականներին հրատարակված լավագույն դասագրքի մրցույթում՝ Երկրորդ մրցանակ-ՀՊՃՀ (Պոլիտեխնիկ):

2008 թվականին՝ ՀՀ վարչապետի շնորհակալագրի:

2013 թվականին՝ ՀՀ ԿԳՆ շնորհակալագրի:

2015 թվականին՝ ՀԱՊՀ հիմնադրամի ոսկե հուշամեդալ-ի:

17 գիտական աշխատանքների, 20 դասագրքերի, 12 ուսումնական ձեռնարկների, 40 ուսումնամեթոդական աշխատանքների և մի շարք ուսումնական ծրագրերի հեղինակ է:

Ամուսնացած է, ունի 3 դուստր, 6 թոռ: