Արմինե Գևորգի Ավետիսյան

Գլխավոր / Արմինե Գևորգի Ավետիսյան

Արմինե Գևորգի Ավետիսյան

Գիտական աշխատանքների ծառայությունների և ինովացիոն հետազոտությունների կենտրոնի տնօրեն

Արմինե Գևորգի Ավետիսյանը ծնվել է 1970 թվականի մայիսի 1-ին Երևանում: 1987 թվականին ավարտել է Վ. Թեքեյանի անվան թիվ 92 միջնակարգ դպրոցը: 1987 թվականին  ընդունվել է Երևանի Կ. Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտ: 1992 թվականին ավարտել է ՀՊՃՀ Տեխնիկական կիբեռնետիկայի ֆակուլտետը, 1994 թվականին՝ ՀՊՃՀ մագիստրոսի կրթական ծրագրով ուսուցումը, 1997 թվականին՝ ՀՊՃՀ ասպիրանտուրան:

Աշխատանքային գործունեությունը սկսել է 1994 թվականին ՀՊՃՀ «Տեխնիկական համակարգերի ինֆորմացիոն ապահովում» ամբիոնում:

1999 թվականից եղել է ՀՊՃՀ «Տեխնիկական համակարգերի ինֆորմացիոն ապահովում» ամբիոնի դոցենտ:

2011 թվականից առ այսօր ՀԱՊՀ «Գիտական աշխատանքների ծառայությունների և ինովացիոն հետազոտությունների» («Գիտական հետազոտությունների և ինովացիոն մշակումների») կենտրոնի պետ է:

2014 թվականից առ այսօր ՀԱՊՀ «Տեղեկատվական տեխնոլոգիաներ և ավտոմատացում» ամբիոնի պրոֆեսոր է։

2017 թվականից առ այսօր «Ավտոմատացված համակարգեր և մոդելավորում» բազային գիտահետազոտական լաբորատորիայի գիտական ղեկավարն է։

1998 թվականից ՀԱՊՀ-ում հրատարակվող ՀԱՊՀ «Բանբեր» հանդեսի պատասխանատու քարտուղարն է:

2007 թվականից եղել է ՀԱՊՀ-ում գործող 032 մասնագիտական խորհրդի գիտական քարտուղար:

2017 թվականից առ այսօր  ՀԱՊՀ-ում գործող 032 մասնագիտական խորհրդի նախագահի տեղակալն է։

1997 թվականին ստացել է տեխնիկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:

2013 թվականին՝ տեխնիկական գիտությունների դոկտորի գիտական աստիճան:

2003 թվականին արժանացել է ՀՊՃՀ վաստակագրի:

2013 թվականին՝ ՀՀ վարչապետի շնորհակալագրի:

Շուրջ 90 գիտական և ուսումնամեթոդական հրապարակում­ների, այդ թվում՝ 2 մենագրությունների հեղինակ և համահեղինակ է: