Արսեն Վրույրի Վարդանյան

Հայ գրականության ուսուցիչ

Արսեն Վրույրի Վարդանյանը  ծնվել է 1990 թվականի հունիսի 11-ին ՀՀ Գեղարքունիքի մարզի Հայրավանք գյուղում:

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ

1997 – 2007 թթ. սովորել է Հայրավանքի  միջնակարգ դպրոցում։

2007 – 2011 թթ. սովորել է Գավառի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի հայոց լեզու և գրականություն բաժնում  (բանասիրության և մանկավարժության բակալավրի աստիճան)։

2011 – 2013 թթ. սովորել է Երևանի պետական համալսարանի հայ բանասիրության ֆակուլտետում (բանասիրության մագիստրոս)։

2023 թվականից ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի հայոց լեզվի ամբիոնի հայցորդ է։ Պատրաստվում է պաշտպանելու թեկնածուական ատենախոսություն։

2023թ. «Միջազգային Բակալավրիատ» կազմակերպություն (International Baccalaureate Organization) – IB Professional Development workshop “Language A: Language and literature (generic), (cat. 1), Diploma Programme”:

2024թ. «Միջազգային Բակալավրիատ» կազմակերպություն (International Baccalaureate Organization) – IB Professional Development workshop “Language A: Literature (generic), (cat. 1), Diploma Programme”:

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ

2013 – 2018 թթ. – «Շիրակացու ճեմարան» միջազգային գիտակրթական համալիր, հայոց լեզվի և գրականության ուսուցիչ

2016-2023 թթ. – «Մեսրոպ Մաշտոցի անվան երկարօրյա ուսհամալիր», հայոց  լեզվի և գրականության ուսուցիչ

2019-2021 թթ․ – «Գազպրոմ Արմենիա» ուսումնասպորտային համալիր, հայոց լեզվի և գրականության ուսուցիչ

2019 թ․-ից մինչև օրս – ԵՊՀ հայոց լեզվի ամբիոնի դասախոս (դասընթացներ՝ հայոց լեզվի դասավանդման մեթոդիկա, խոսքի մշակույթ, հաղորդակցական հմտություններ, տեքստակազմություն)

2019 թ․-ից մինչև օրս – «Գլոբալ Բրիջ» կրթահամալիր, միջին և ավագ դպրոցների մեթոդական հարցերով համակարգող, հայոց լեզվի և գրականության ուսուցիչ

2021 թ․-ից մինչև օրս – «Անտարես» հրատարակչություն, գրականություն առարկայի դպրոցական դասագրքերի և մեթոդական ձեռնարկների  համահեղինակ

2020 թ․-ից մինչև օրս – «Հույս և ապագա» ՀԿ (ԿԶՆԱԿ հիմնադրամ), ուսուցիչների պարտադիր վերապատրաստման ծրագրի դասընթացավար

2024 թ․ մարտից մինչև օրս – «Գիտական Արցախ» պարբերականի սրբագրիչ

2022 թ․-ից մինչև օրս – «ԿրթԱրար» ՀԿ-ի հիմնադիր նախագահ

ԳԻՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ

Համահեղինակ է դպրոցական երկու դասագրքերի («Գրականություն 7»,   «Գրականություն 8»), ինչպես նաև դրանց կից մեթոդական ձեռնարկների։

Կարդացել է զեկուցումներ բուհական և միջազգային գիտաժողովներում։

ԸՆՏԱՆԵԿԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ

Ամուսնացած է