Նվարդ Նորայրի Ամիրբեկյան

Գլխավոր / Նվարդ Նորայրի Ամիրբեկյան

Նվարդ Նորայրի Ամիրբեկյան

Որակի ապահովման վարչության պետ

Նվարդ Նորայրի Ամիրբեկյանը ծնվել է 1967 թվականի դեկտեմբերի 14-ին Երևանում: 1984 թվականին ընդունվել է Երևանի Կ. Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտ: 1989 թվականին ավարտել է  ԵրՊԻ-ի Հաշվողական տեխնիկայի ֆակուլտետը: 1999 թվականին սովորել է Ստանդարտացման, սերտիֆիկացման և չափագիտության ուսումնական կենտրոնում, 2000 թվականին՝ BIS TC-ում (Նոր-Դելի, Հնդկաստան), 2003 թվականին BBS միջազգային ԿԾ-ում (Մինսկ, Բելառուս), 2006 թվականին MIM մենեջմենթի ինստիտուտում(Կիպրոս, Նիկոսիա), 2005 թվականին՝ SARM TC-ում:

Աշխատանքային գործունեությունը սկսել է 1989 թվականից ՀՀ թեթև արդյունաբերության նախարարության հաշվողական կենտրոնում՝ որպես գլխավոր մասնագետ-ինժեներ ծրագրավորող:

1995-1997 թվականներին աշխատել է ՀՀ արդյունաբերության նախարարության Արդյունաբերության քաղաքականության և գիտական վարչությունում՝ որպես գլխավոր մասնագետ:

1997-1999 թվականներին՝ ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարարության Ստանդարտացման, սերտիֆիկացման և չափագիտության քաղաքականության վարչությունում՝ որպես գլխավոր մասնագետ:

1999-2011 թվականներին՝ ՀՀ արդյունաբերության և էկոնոմիկայի նախարարության Ստանդարտների ազգային ինստիտուտում՝ որպես գլխավոր մասնագետ/գլխավոր աուդիտոր:

2011-2012 թվականներին՝ ՀՀ արդյունաբերության և էկոնոմիկայի նախարարության Ստանդարտների ազգային ինստիտուտի Ուսումնական կենտրոնում՝ որպես թրեյներ:

2012-2015 թվականներին եղել է ՀՊՃՀ Կրթության որակի վերահսկման և կառավարման բաժնի պետ:

2015 թվականից առ այսօր ՀԱՊՀ Որակի ներքին աուդիտի և կրթական բարեփոխումների պլանավորման վարչության պետի տեղակալն է:

Սերտիֆիկացված աուդիտորների միջազգային ռեեստրում գրանցված կառավարման համակարգերի գլխավոր աուդիտր:

ՀՀ Հավատարմագրման ազգային մարմնի կառավարման համակարգերի փորձագետ:

[/cm