Ալինա Էդուարդի Ջզմեչյան

Ստեղծագործականության, գործողության, ծառայության համակարգո

Ալինա Էդուարդի Ջզմեչյանը ծնվել է ք. Երևանում, 2001 թվականի սեպտեմբերի 30-ին։

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ

2007-2016թթ. սովորել է Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 հիմնական դպրոցում։

2016-2019թթ. սովորել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ավագ դպրոցում։

2019-2023թթ. սովորել է ՀԱՊՀ Տեղեկատվական ու Հեռահաղորդակցական Տեխնոլոգիաների և Էլեկտրոնիկայի ինստիտուտում և ստացել ճարտարագիտության բակալավրի աստիճան (գերազանց)։

2023թ. սեպտեմբեր ամսից առ այսօր սովորում է ՀԱՊՀ Տեղեկատվական ու Հեռահաղորդակցական Տեխնոլոգիաների և Էլեկտրոնիկայի ինստիտուտում՝ մագիստրոսական կրթական ծրագրով:

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ

05.05.2022 – առ այսօր Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան հիմնադրամի (ՀԱՊՀ) Միջազգայնացման և արտաքին կապերի բաժնի գլխավոր մասնագետ

10.11.2022 – առ այսօր TCA ՀԱՊՀ TOEFL IBT կենտրոնում

ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ

2019թ. առ այսօր ՀԱՊՀ Ուսանողական խորհրդի նախագահության անդամ է։

2019թ. հանդիսացել է ՀԱՊՀ ՈւԽ քարտուղար։

2019թ. եղել է ՀԱՊՀ Գիտական խորհրդի անդամ։

2020թ. առ այսօր հանդիսանում է ՀԱՊՀ Հոգաբարձուների խորհրդի անդամ։

2021թ. ՀԱՊՀ Ուսանողական խորհրդի նախաձեռնած Power of Idea ծրագրի՝ Ուսանողների ազատ ժամանց ոլորտի մենթոր։

2021թ. ՀԱՊՀ Ուսանողական խորհրդի նախաձեռնած BeEngineer երկօրյա միջբուհական, ուսանողական գիտական կոնֆերանսի կազմակերպչական թիմի անդամ։

2021թ. օգոստոսի 2-ից 7-ը ՀԱՊՀ Ուսանողական խորհրդի նախաձեռնած «Միասնության Ուժը 2021» ուսանողական-երիտասարդական հավաքի կազմակերպչական թիմի անդամ։

2021թ. օգոստոսի 23-ից 26-ը «Բյուրականյան ամառային դպրոց ճարտարագետների համար» ծրագրի մասնակից:

2022թ. առ այսօր հանդիսանում է ՀԱՊՀ ՈՒԽ փոխնախագահ:

2022թ. նոյեմբեր ամսից առ այսօր հանդիսանում է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի TOEFL IBT AND GRE Exam Center-ում, որպես ադմինիստրատոր:

ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՊԱՐԳԵՎՆԵՐ ԵՎ ՄՐՑԱՆԱԿՆԵՐ

2020թ. Հանրապետական մրցույթում ճանաչվել է բակալավրի կրթական ծրագրով «Ճարտարագիտություն» ոլորտում Լավագույն Ուսանող։

2022թ. Հանրապետական մրցույթում ճանաչվել է բակալավրի կրթական ծրագրով «Ճարտարագիտություն» ոլորտում Լավագույն Ուսանող:

2023թ. փետրվարի 27-ին «Պոլիտեխնիկական մրցանակաբաշխություն 2022»-ի շրջանակներում արժանացել է ՀԱՊՀ ՈՒԽ Սպիտակ դիպլոմի, որը փաստում է 4 ուսանողական տարիների հասարակական ակտիվությունը և գործունեությունը:

2023թ. ապրիլի 20-ին պարգևատրվել է հավաստագրով, առ այն, որ մասնակցել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության համակարգմամբ իրականացվող «Փարիզի համաձայնագրի ներքո Հայաստանի թափանցիկության ազգային շրջանակի կառուցում» (ՄԱԶԾ-ԳԷՀ) ծրագրի շրջանակներում  կլիմայի փոփոխության հարմարվողականության մշտադիտարկման և գնահատման մեթոդաբանության վերաբերյալ դասընթացին:

2024թ. ստացել է Creativity, Activity, Service (CAS) համակարգողի հավաստագիր «Միջազգային Բակալավրիատ» կազմակերպության կողմից (IBO):

ԳԻՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ

Թվով 2 գիտական աշխատանքի (2 հոդված) հեղինակ է։