Գագիկ Սուրենի Երիցյան

Գլխավոր / Գագիկ Սուրենի Երիցյան

Գագիկ Սուրենի Երիցյան

Տնտեսագիտություն և փոխադրումների կազմակերպման ամբիոնի վարիչ

Գագիկ Սուրենի Երիցյանը ծնվել է 1949 թվականի մարտի 18-ին: 1969-1974 թվականներին սովորել է Հայկական գյուղատնտեսական ինստիտուտի Գյուղմեքենայացման ֆակուլտետում: 1979 թվականին ավարտել է Հայկական գյուղատնտեսական ինստիտուտի ասպիրանտուրան:

Աշխատանքային գործունեությունը սկսել է 1974 թվականին ՀՀ Ավտոմոբիլային տրանսպորտի նախարարության կոնստրուկտորատեխնոլոգիական բյուրոյում՝ որպես ինժեներ:

1975-1977 թվականներին աշխատել է ՀՀ Ավտոմոբիլային տրանսպորտի նախարարության Ալավերդու բեռնաուղևորատար ավտոտրանսպորտային ձեռնարկությունում՝ որպես գարաժի վարիչ:

1977-1980 թվականներին՝ ՀՀ Ավտոմոբիլային տրանսպորտի նախարարության Ալավերդու բեռնաուղևորատար ավտոտրանսպորտային ձեռնարկությունում՝ որպես գլխավոր ինժեներ:

1980-1985 թվականներին եղել է ՀՀ Ավտոմոբիլային տրանսպորտի նախարարության Ալավերդու բեռնաուղևորատար ավտոտրանսպորտային ձեռնարկության տնօրեն:

1985-1991 թվականներին աշխատել է ՀՀ Ավտոմոբիլային տրանսպորտի նախարարության Փորձարարական գործարանում՝ որպես գլխավոր տեխնոլոգ:

1991-1997 թվականներին եղել է ՀՀ Ավտոմոբիլային տրանսպորտի նախարարության Բանվորական կադրերի պատրաստման տեխնիկական դպրոցի տնօրեն:

1994-1995 թվականներին՝ ՀՊՃՀ Տրանսպորտային համակարգերի դեպարտամենտի Փոխադրումների և ճանապարհային երթևեկության սեկտորի ասիստենտ:

1995-1997 թվականներին՝ ՀՊՃՀ Տրանսպորտային համակարգերի դեպարտամենտի Փոխադրումների և ճանապարհային երթևեկության սեկտորի դոցենտ:

1997-2000 թվականներին ՀՊՃՀ Տրանսպորտային համակարգերի դեպարտամենտի վարիչի տեղակալ:

2000-2006 թվականներին՝ ՀՊՃՀ Տրանսպորտային համակարգերի դեպարտամենտի Փոխադրումների և ճանապարհային երթևեկության սեկտորի դոցենտ:

2006 թվականից առ այսօր ՀՊՃՀ Տրանսպորտային համակարգերի դեպարտամենտի Փոխադրումների և ճանապարհային երթևեկության ամբիոն (այժմ` ՀԱՊՀ, ՄՏԴ ինստիտուտի Տ և ՓԿ ամբիոն) վարիչն է:

1989 թվականին ստացել է տեխնիկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:

2003 թվականին՝ դոցենտի գիտական կոչում:

2012 թվականին՝ դոկտորի գիտական աստիճան:

2014 թվականին՝ պրոֆեսորի գիտական կոչում:

Գ. Երիցյանը 4 դասագրքի, 1 մենագրության, 1 կոլեկտիվ մենագրության բաժնի, 56 գիտական հոդվածի, որից 14-ը արտասահմանում, 7 ուսումնական ձեռնարկի, 2 խնդրագրքի, 13 մեթոդական ցուցումների, 4 պատենտի հեղինակ է:

Ամուսնացած է: