Սուրեն Գևորգի Աղբալյան

Գլխավոր / Սուրեն Գևորգի Աղբալյան

Սուրեն Գևորգի Աղբալյան

«Նյութագիտություն և մետալուրգիա» բազային գիտահետազոտական լաբորատորիայի վարիչ և գիտական ղեկավար

Սուրեն Գևորգի Աղբալյանը ծնվել է 1950 թվականի փետրվարի 1-ին: 1967 թվականին ավարտել է Տավուշի մարզի Աչաջուր գյուղի միջնակարգ դպրոցը: Նույն թվականին ընդունվել է Երևանի Կ. Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտ: 1972 թվականին ավարտել է ԵրՊԻ-ի Լեռնամետալուրգիական ֆակուլտետը: 1979-1984 թվականներին սովորել է ԵրՊԻ-ի ասպիրանտուրայում:

Աշխատանքային գործունեությունը սկսել է 1972 թվականին՝ Երևանի էլեկտրատեխնիկական գործարանում՝ որպես արտադրամասի վարպետ:

1973-1977 թվականներին աշխատել է Հայաստանի մեքենաշինության գիտահետազոտական և կոնստրուկտորատեխնոլոգիական ինստիտուտում՝ որպես ճարտարագետ, կրտսեր գիտաշխատող, իսկ 1977 թվականից՝ ավագ գիտաշխատող:

1977-1981 թվականներին՝ «Աերոզոլներ» հատուկ կոնստրուկտորատեխնոլոգիական բյուրոյում՝ որպես առաջատար ճարտարագետ:

1981-1990 թվականներին եղել է ԵրՊԻ-ի գիտահետազոտական աշխատանքների բաժնի «Փոշեմետալուրգիա և մետաղական ծածկույթներ» պրոբլեմային լաբորատորիայի ավագ գիտաշխատող, իսկ 1984 թվականից՝ լաբորատորիայի վարիչ:

1990-1994 թվականներին՝ ԵրՊԻ-ի (հետագայում՝ ՀՊՃՀ) Կոնստրուկցիոն նյութերի տեխնոլոգիայի ամբիոնի դոցենտ:

1994-1995 թվականներին՝ ՀՊՃՀ Մետալուրգիայի և նյութագիտության ամբիոնի վարիչի տեղակալ:

1995-2003 թվականներին՝ Ընդերքաբանության և մետալուրգիայի դեպարտամենտի վարիչ:

2003-2006 թվականներին՝ ՀՊՃՀ Մասնագիտական կրթության և մասնաճյուղերի գծով պրոռեկտոր:

2006-2011 թվականներին՝ ՀՊՃՀ Գիտական գործունեության և կրթական ծրագրերի գծով պրոռեկտոր:

2009-2011 թվականներին համատեղության կարգով եղել է ՀՊՃՀ Մետալուրգիայի և նյութագիտության ամբիոնի վարիչ:

2011-2015 թվականներին՝ ՀՊՃՀ (այժմ՝ ՀԱՊՀ) Կրթական ծրագրերի և ուսումնամեթոդական աշխատանքների գծով պրոռեկտոր:

2002 թվականից առ այսօր ՀՊՃՀ (այժմ՝ ՀԱՊՀ) «Նյութագիտություն և մետալուրգիա» բազային գիտահետազոտական լաբորատորիայի վարիչ և գիտական ղեկավար:

2015 թվականից առ այսօր Մետալուրգիայի և նյութագիտության ամբիոնի պրոֆեսոր է:

Ս. Աղբալյանը «Մետալուրգիա և նյութագիտություն» մասնագիտական խորհրդի նախագահ է:

2003-2015 թվականներին եղել է  ՀՊՃՀ (այժմ՝ ՀԱՊՀ) Գիտական խորհրդի անդամ է և նախագահի տեղակալ:

2006-2011 թվականներին եղել է ՀՊՃՀ Գիտատեխնիկական խորհրդի նախագահ:

2011-2015 թվականներին՝ ՀՊՃՀ (այժմ՝ ՀԱՊՀ) Կրթական ծրագրերի և ուսումնամեթոդական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ:

2008-2014 թվականներին՝ ՀՊՃՀ կառավարման Խորհրդի անդամ:

Գորիսի պետական համալսարանի կառավարման Խորհրդի անդամ է:

ՀՀ ԿԳ նախարարության Գիտության պետական կոմիտեի «Ճարտարագիտություն և տեխնոլոգիաներ» հանձնաժողովի անդամ է:

«Ճշգրիտ և բնական գիտություններ»-ի բնագավառում ՀՀ պետական մրցանակներ շնորհող հանձնաժողովի անդամ է:

ՀՀ ՊՆ ռազմատեխնիկական և գիտատեխնիկական խորհրդին կից «Մեքենաշինություն» ենթահանձնաժողովի նախագահ է, իսկ 2016 թվականից՝ անդամ:

ՀՀ ԳԱԱ և ՀՊՃՀ, իսկ 2015թ-ից՝ ՀՀ ԳԱԱ և ՀԱՊՀ տեղեկագրի խմբագրական կոլեգիայի անդամ է:

Հայաստանի ճարտարագիտական ակադեմիայի «Լրաբեր» և «Հանքագործ և մետալուրգ» հանդեսների խմբագրական կոլեգիաների անդամ է:

«ՀՊՃՀ-Բանբեր», իսկ 2015 թվականից «ՀԱՊՀ-Բանբեր» հանդեսի խմբագրական կոլեգիայի անդամ է և «Մետալուրգիա, նյութագիտություն, ընդերքօգտագործում» սերիայի գլխավոր խմբագիր:

1984 թվականին ստացել է տեխնիկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:

1992 թվականին՝ տեխնիկական գիտությունների դոկտորի գիտական աստիճան:

1995 թվականին՝ պրոֆեսորի գիտական կոչում:

1995 թվականից Նյու-Յորքի գիտությունների ակադեմիայի իսկական անդամ է:

2002 թվականից՝ Մետալուրգիա և նյութագիտություն բնագավառի պրոֆեսոր:

2010 թվականից՝ Հայաստանի ճարտարագիտական ակադեմիայի իսկական անդամ:

2003 թվականին արժանացել է ՀՀ ԿԳ նախարարության ոսկե մեդալի:

2006 թվականին՝ ՌԴ Ազգային ակադեմիայի տիեզերագնացության ֆեդերացիայի ակադեմիկոս Ա.Ֆ. Բելովի անվան Ոսկե մեդալի:

2008 թվականին՝ ՀՀ նախագահի շնորհակալագրի:

2010 թվականին՝ ՀՀ գիտության վաստակավոր գործչի պատվավոր կոչման:

Ս. Աղբալյանը 250-ից ավելի գիտական աշխատանքների, այդ թվում 31 արտոնագրի և պատենտի, մեկ մենագրության, 8 ուսումնական ձեռնարկի հեղինակ է:

Ամուսնացած է, ունի երկու տղա, մեկ աղջիկ և վեց թոռնիկ: