Սեդա Շավարշի Ասատրյան

Գլխավոր / Սեդա Շավարշի Ասատրյան

Սեդա Շավարշի Ասատրյան

Ռուսաց լեզվի ամբիոնի վարիչ

Սեդա Շավարշի Ասատրյանը ծնվել է 1955 թվականի ապրիլի 22-ին Ադրբ. ՀՍՍՀ Ջուլֆա քաղաքում։ 1972 թվականին ավարտել է Երևանի թիվ 128 միջնակարգ դպրոցը: 1979 թվականին ավարտել է Երևանի Բրյուսովի անվան ռուսաց և օտար լեզուների պետական մանկավարժական ինստիտուտի Ռուսաց լեզվի և գրականության ֆակուլտետը։

Աշխատանքային գործունեությունը սկսել է 1972 թվականին Հ. Մեղապարտի անվան պոլիգրաֆիական կոմբինատում։

1979-1985 թվականներին աշխատել է Աշտարակի շրջանի Ուշի գյուղի միջնակարգ դպրոցում` որպես ռուսաց լեզվի և գրականության ուսուցչուհի:

1980 թվականից առ այսօր աշխատում է ԵՐՊԻ (այժմ` ՀԱՊՀ ) Ռուսաց լեզվի ամբիոնում։

2016 թվականից Ռուսաց լեզվի ամբիոնի վարիչն է։

1991 թվականին վերապատրաստվել է ԵՊՀ վերապատրաստման կուրսերում, 2011 թվականին` Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանում, 2011-2012 թվականներին` ՀՊՃՀ-ի դասախոսների կատարելագործման կենտրոնի որակավորման բարձրացման դասընթացներում, 2012 թվականին` ՀՀ ԿԳ նախարարության կրթության ազգային ինստիտուտում, 2013 թվականին` Ուսումնահրատարակչական կենտրոնում «Златоуст», 2013 թվականին` Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանում, 2015 թվականին` Գիտության և մշակույթի ռուսական կենտրոնում, 2017 թվականին` Մոսկվայի մանկավարժական պետական համալսարանում, 1983 թվականին՝ Վ. Բրյուսովի անվան ռուսաց և օտար լեզուների պետական մանկավարժական ինստիտուտում։

1974 թվականին պարգևատրվել է Հայկական ՍՍՀ Լուսավորության մինիստրության, բարձրագույն դպրոցի ու գիտական հիմնարկների աշխատողների նախագահության պատվոգրով։

1983 թվականին` Աշտարակի ժողկրթբաժնի պատվոգրերով։

1986 թվականին` Հայաստանի ԼԿԵՄ կենտրոնական կոմիտեի պատվոգրով։

2003 թվականին ԵրՊԻ-ՀՊՃՀ- ի 70-ամյակի կապակցությամբ պարգևատրվել է շնորհակալագրով։

2013 թվականին ՀՊՃՀ (Պոլիտեխնիկ)՝ 80-ամյակի կապակցությամբ պարգևատրվել է վաստակագրով։

2015, 2016 և 2017 թվականներին` Ռուսական գիտության և մշակույթի Երևանի կենտրոնի վաստակագրով։

1990 թվականին ստացել է մանկավարժական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:

1996 թվականին` դոցենտի գիտական կոչում։

55 ուսումնամեթոդական և գիտական աշխատանքների հեղինակ է։