Պարգև Սուրենի Մանուկյան

Գլխավոր / Պարգև Սուրենի Մանուկյան

Պարգև Սուրենի Մանուկյան

Էլեկտրատեխնոլոգիաների բազային գիտահետազոտական լաբորատորիայի ղեկավար

Պարգև Սուրենի Մանուկյանը ծնվել է 1955 թվականի հուլիսի 28-ին Գեղարքունիքի մարզի Նորադուզ գյուղում։ 1972 թվականին ավարտել է Նորադուզի միջնակարգ դպրոցը։ 1972 թվականին ընդունվել է Երևանի Կ. Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտ։ 1977 թվականին ավարտել է ԵրՊԻ Էներգետիկական ֆակուլտետը: 2007-2010 թվականներին սովորել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում՝ որպես հայցորդ:

Աշխատանքային գործունեությունը սկսել է 1977 թվականին Երևանի Կ. Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտի Էներգետիկական ֆակուլտետի «Արդյունաբերական ձեռնարկությունների, քաղաքների և գյուղերի էլեկտրամատակարարում» ամբիոնում՝ որպես լաբորանտ:

1978-1981 թվականներին աշխատել է ԵրՊԻ-ի ԱՁՔ և ԳԷ ամբիոնում՝ որպես ավագ լաբորանտ:

1981-1998 թվականներին՝ ԵրՊԻ-ի ԱՁՔ և ԳԷ ամբիոնում (հետագայում՝ ՀՊՃՀ Էլեկտրաէներգետիկայի ամբիոն)՝ որպես ասիստենտ:

1998-2006 թվականներին եղել է ՀՊՃՀ Էլեկտրաէներգետիկայի ամբիոնի լաբորատորիայի վարիչ և համատեղությամբ ասիստենտ:

2006-2011 թվականներին՝ ՀՊՃՀ Էլեկտրաէներգետիկայի ամբիոնի ասիստենտ:

2011-2014 թվականներին՝ ՀՊՃՀ Էլեկտրաէներգետիկայի ամբիոնի դոցենտ:

2014-2017 թվականներին՝ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Էլեկտրաէներգետիկայի ամբիոնի վարիչի պաշտոնակատար:

2014 թվականից առ այսօր «Էլեկտրատեխնոլոգիաներ» բազային գիտահետազոտակակն լաբորատորիայի ղեկավարն է:

2017 թվականից առ այսօր ՀԱՊՀ Էլեկտրաէներգետիկայի ամբիոնի դոցենտ է:

2010 թվականին ստացել է տեխնիկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:

7 ուսումնամեթոդական աշխատանքների, 20 հրապարակումների և հոդվածների  հեղինակ է:

Ամուսնացած է, ունի մեկ դուստր և մեկ որդի: