Պարգև Հովհաննեսի Բալջյան

Գլխավոր / Պարգև Հովհաննեսի Բալջյան

Պարգև Հովհաննեսի Բալջյան

«Հիդրոտեխնիկա» բազային գիտահետազոտական լաբորատորիայի գիտական ղեկավար

Պարգև Հովհաննեսի Բալջյանը ծնվել է 1951 թվականի մարտի 1-ին։ 1968 թվականին ընդունվել է Երևանի Կ. Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտ։ 1973 թվականին ավարտել է ԵրՊԻ-ի Ինժեներաշինարարական ֆակուլտետը։ 1973-1981 թվականներին սովորել է Հայկական ջրային պրոբլեմների և հիդրոտեխնիկայի գ/հ ինստիտուտում` որպես հայցորդ։ 1990-1993 թվականներին եղել է Մոսկվայի ավտոճանապարհային ինստիտուտի դոկտորանտ։

Աշխատանքային գործունեությունը սկսել է 1973 թվականին Հայկական ջրային պրոբլեմների և հիդրոտեխնիկայի գ/հ ինստիտուտում` որպես ինժեներ, ավագ գիտաշխատող։

1998-2012 թվականներին եղել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի Հիդրավլիկայի ամբիոնի դոցենտ։

1999-2006 թվականներին` ՀՊՃՀ Տրանսպորտային համակարգերի ֆակուլտետի փոխդեկան։

2006-2007 թվականներին` ՀՊՃՀ Տրանսպորտային համակարգերի ֆակուլտետի դեկան։

2012 թվականից առ այսօր ՀՊՃՀ «Օդային տրանսպորտի շահագործում և կառավարում» ամբիոնի պրոֆեսոր է։

2015 թվականից առ այսօր «Հիդրոտեխնիկա» բազային գիտահետազոտական լաբորատորիայի ղեկավարն է։

1982 թվականին ստացել է տեխնիկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։

2009 թվականին` տեխնիկական գիտությունների դոկտորի գիտական աստիճան։

2012 թվականին` պրոֆեսորի գիտական կոչում։

83 տպագրված աշխատանքների, 5 հեղինակային իրավունքի և պատենտի հեղինակ է։