Նվարդ Մաքսիմի Այվազյանը ծնվել է 1974 թվականի ապրիլի 2-ին Երևանում։ 1991 թվականին ընդունվել է Երևանի պետական համալսարան։ 1996 թվականին ավարտել է ԵՊՀ Իրավաբանական ֆակուլտետը։ 1997-1998 և 2004-2005 թվականներին եղել է ԵՊՀ Իրավաբանական ֆակուլտետի Քր. Դատավարության և կրիմինալիստիկական ամբիոնի հայցորդ։ 2003-2005 թվականներին սովորել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի Հումանիտար տնտեսագիտակառավարչական դասընթացների բաժանմունքում։ 2014 թվականի մարտ-դեկտեմբեր ամիսներին սովորել է «Փաստաբանական դպրոց» հիմնադրամում։
Աշխատանքային գործունեությունը սկսել է 1996 թվականին Արտաքին տնտեսական կապերի և կառավարման ինստիտուտում` որպես դասախոս։
1999-2003 թվականներին աշխատել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում` որպես դասախոս։
2003 թվականից եղել է ՀՊՃՀ իրավախորհրդատու։
2005 թվականին`ՀԱՊՀ ավագ խորհրդատու։
2006-2011 թվականներին` ՀԱՊՀ գլխավոր իրավախորհրդատու։
2011 թվականից` ՀԱՊՀ իրավաբան։
2015 թվականից առ այսօր՝ ՀԱՊՀ ռեկտորի գլխավոր իրավախորհրդատու։
2015 թվականից առ այսօր ՀՀ Փաստաբանների պալատի անդամ է, փաստաբան։
Արժանացել է ՀՊՃՀ վաստակագրի։
Գիտական հոդվածների և մենագրության հեղինակ է։