Յուրի Լևոնի Սարգսյան

Գլխավոր / Յուրի Լևոնի Սարգսյան

Յուրի Լևոնի Սարգսյան

«Ռոբոտատեխնիկա» բազային գիտահետազոտական լաբորատորիայի ղեկավար

Յուրի Լևոնի Սարգսյանը ծնվել է 1941 թվականի փետրվարի 9-ին։ 1962 թվականին ավարտել է Երևանի Կ. Մարքսի անվանպոլիտեխնիկական ինստիտուտը։

Աշխատանքային գործունեությունը սկսել է 1962 թվականին Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտում։

1977-1978 թվականներին աշխատել է ԱՄՆ Ստենֆորդի և Իլինոյսի համալսարաններում` որպես հրավիրված պրոֆեսոր։

1976-1988 թվականներին եղել է ԵրՊԻ-ի Մեքենանեի և մեխանիզմների տեսության ամբիոնի վարիչ։

1988-2006 թվականներին եղել է ԵրՊԻ-ի (հետագայում` ՀՊՃՀ) ռեկտոր։

1971-1972 թվականներին անցել է գիտական փորձառություն ԱՄՆ Ստենֆորդի և Իլինոյսի համալսարաններում։

1995-1996 թվականներին եղել է ՀՀ ԳԱԱ փոխնախագահ։

1990-1995 թվականներին` ՀՀ ԳՀ պատգամավոր։

1992-1995 թվականներին` ԱԺ Սահմանադրական հանձնաժողովի անդամ։

1972 թվականից  ԱՄՆ Նեբրասկա նահանգի պատվավոր քաղաքացի է։

2002 թվականին` Հայ կրթական հաստատության (ԱՄՆ) տարվա կրթական գործիչ։

2006 թվականից` Միջազգային կենսագրական կենտրոնի (Քեմբրիջ) լավագույն կրթական գործիչ։

1978 թվականին արժանացել է Ամերիկյան ճարտարագետ-մեխանիկոսների ընկերության մրցանակի։

1978 թվականին` «Փրոքտր ընդ Գեմբլ» ընկերության Հատուկ մրցանակի։

1985 թվականին` «Պատվո նշան» շքանշանի։

1995 թվականին` Մեքենաների և մեխանիզմների տեսության միջազգային ֆեդերացիայի Հատուկ մրցանակի։

1999 թվականին` «Անանիա Շիրակացի» մեդալի։

2003 թվականին` «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» շքանշանի։

2011 թվականին` ՀՀ վարչապետի հուշամեդալի։

2011 թվականին ստացել է ՀՀ գիտության վաստակավոր գործչի կոչում։