Մարինկա Քաջիկի Բաղդասարյան

Գլխավոր / Մարինկա Քաջիկի Բաղդասարյան

Մարինկա Քաջիկի Բաղդասարյան

«Էլեկտրամեխանիկա և Էլեկտրառադիոնյութեր» բազային գիտահետազոտական լաբարատորիայի գիտական ղեկավար

Մարինկա Քաջիկի Բաղդասարյանը ծնվել է 1960 թվականի հունվարի 1-ին Երևանում: Ավարտել է Ն. Զարյանի անվան թիվ 130 միջնակարգ դպրոցը: 1982 թվականին ավարտել է Կ.Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտի Էլեկտրատեխնիկական ֆակուլտետը:

Աշխատանքային գործունեությունը սկսել է 1982 թվականին Ավտոմատիկայի տարրերի և սարքերի պետական կոնստրուկտորական բյուրոյում՝ որպես ճարտարագետ-կոնստրուկտոր:

1992-2001 թվականներին աշխատել է Էլեկտրատեխնիկական ֆակուլտետի «Էլեկտրական ապարատներ» ամբիոնում՝ որպես ասիստենտ, դոցենտ:

2002-2006 թվականներին՝ Էլեկտրատեխնիկական ֆակուլտետի «Էլեկտրական մեքենաներ և ապարատներ» ամբիոնում՝ որպես դոցենտ, պրոֆեսոր:

2006 թվականից առ այսօր «Էլեկտրական մեքենաներ և ապարատներ» ամբիոնի վարիչn է:

2008 թվականին՝ «Էլեկտրամեխանիկա և էլեկտրառադիոնյութեր» բազային գիտահետազոտական լաբորատորիայի ղեկավար:

2015 թվականից առ այսօր՝ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի կրթական ծրագրերի և ուսումնամեթոդական աշխատանքների գծով պրոռեկտոր:

2005 թվականից առ այսօր` ՀԱՊՀ-ում կազմակերպվող տարեկան գիտաժողովների «Էլեկտրատեխնիկա-էլեկտրաէներգետիկա» բաժանմունքի համանախագահ և նախագահ:

2006 թվականից առ այսօր՝ ՀԱՊՀ  Գիտխորհրդի  անդամ:

2006-2010 թվականներին՝ ՀՊՃՀ Կառավարման խորհրդի անդամ:

2005-2010 թվականներին՝ ՀՊՃՀ-ում գործող գիտական աստիճաններ շնորհող 038 մասնագիտական խորհրդի գիտքարտուղար, նախագահի տեղակալ:

2007 թվականից առ այսօր՝ համալսարանի Գիտական խորհրդի Գիտատեխնիկական հանձնաժողովի անդամ:

2011 թվականից առ այսօր՝ Որակի ապահովման ազգային կենտրոնի (ՈԱԱԿ) փորձագետ:

2011 թվականից՝ ՀԱՊՀ-ում գործող գիտական աստիճաններ շնորհող «Էլեկտրատեխնիկա» 038 մասնագիտական խորհրդի նախագահ:

2012 թվականից՝ Էլեկտրատեխնիկա, էլեկտրոնիկա և ավտոմատացման միջոցներ ոլորտային հանձնաժողովի անդամ:

2012 թվականից առ այսօր՝ ՀԱՊՀ Բանբեր, «Էլեկտրատեխնիկա և էներգետիկա» սերիայի գլխավոր խմբագիր:

2013 թվականից՝ ՀԱՊՀ «Լրաբեր» գիտական հոդվածների ժողովածուի խմբագրակազմի անդամ:

«Проектирование и технология электронных средств» համառուսաստանյան գիտատեխնիկական ամսագրի խմբագրակազմի անդամ:

Asian Journal of Applied Science and Technology (AJAST) ամսագրի խմբագրակազմի անդամ:

1995 թվականին ՀՊՃՀ Գիտական խորհրդի որոշմամբ ստացել է դոցենտի գիտական կոչում:

2002 թվականին ՀՀ բարձրագույն որակավորման հանձնաժողովի որոշմամբ ստացել է դոցենտի գիտական կոչում,

2004 թվականին ՀՀ բարձրագույն որակավորման հանձնաժողովի որոշմամբ ստացել է պրոֆեսորի գիտական կոչում:

2003 թվականին արժանացել է ՀՊՃՀ Վաստակագրի:

2008 թվականին` ՀՀ Նախագահի շնորհակալագրի:

2010 թվականին՝ ՀՊՃՀ wսկե հուշամեդալի:

2013 թվականին կրթության և գիտության ոլորտում ներդրած ավանդի համար և ՀՊՃՀ հիմնադրման 80-ամյա հոբելյանի կապակցությամբ՝ ՀՀ Վարչապետի հուշամեդալի:

2014 թվականին՝ ՀՀ կրթության և գիտության նախարարի պատվոգրի:

2005 թվականին՝ «ՀՊՃՀ լավագույն մենագրություն» 2-րդ կարգի մրցանակի:

2014 թվականին ճանաչվել է ՀՀ ԳՊԿ-ի կողմից կազմակերպած «Արդյունավետ գիտաշխատող-2014» մրցույթի հաղթող:

3 մենագրության (առանց համահեղինակների), 138 գիտական հոդվածների, 14 գյուտի արտոնագրի, 7 ուսումնամեթոդական աշխատանքների հեղինակ է: