Հասմիկ Ցոլակի Պետրոսյան

Գլխավոր / Հասմիկ Ցոլակի Պետրոսյան

Հասմիկ Ցոլակի Պետրոսյան

Լեզուների գիտակրթական կենտրոնի տնօրենի պաշտոնակատար

Հասմիկ Ցոլակի Պետրոսյանը ծնվել է 1949 թվականի մայիսի 27-ին Երևանում։ Ավարտել է Դ. Վարուժանի անվան թիվ 89 դպրոցը։ 1972 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի  Բանասիրական ֆակուլտետը։

Աշխատանքային գործունեությունը սկսել է 1972 թվականին Ապարանի շրջանի Ափնա գյուղի դպրոցում` որպես ուսմասվար, հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի:

1974 թվականից աշխատել է Կ. Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտում` որպես «Պոլիտեխնիկ» թերթի թղթակից, ապա պատասխանատու քարտուղար, խմբագիր, այնուհետև՝ խմբագրահրատարակչական բաժնի խմբագիր։

1986-1987 թվականներին ընդգրկվել է ԵրՊԻ-ի կողմից կատարված ՀՀ Պետական տեխնիկական-մասնագիտական ստանդարտների կազմման, թարգմանության և խմբագրման աշխատանքներում` որպես լեզվաոճաբան խմբագիր:

1990-1995 թվականնեին եղել է ԵրՊԻ-ի (այնուհետև` ՀՊՃՀ) Հայոց լեզվի ամբիոնում` որպես ավագ դասախոս:

1995 թվականից առ այսօր ՀՊՃՀ (այժմ` ՀԱՊՀ) Հայոց լեզվի ամբիոնի վարիչն է։

2009-2012 թվականներին եղել է ՀՊՃՀ Հասարակական գիտությունների և լեզուների ֆակուլտետի դեկանի տեղակալ։

2012 թվականից առ այսօր ՀՊՃՀ (այժմ` ՀԱՊՀ) Լեզուների կենտրոնի տնօրենն է։

ՀԱՊՀ «Լրաբեր» գիտական հոդվածների ժողովածուի խմբագրական խորհրդի անդամ է, ՀԱՊՀ տարեկան գիտաժողովի «Լեզվաբանություն և գրականագիտություն» սեկցիայի նախագահը:

ՀԱՊՀ-ում լույս տեսնող գիտատեխնիկական ամսագրերի՝ «ՀՀ ԳԱԱ և ՀԱՊՀ (Պոլիտեխնիկ) Լրաբեր. Տեխնիկական գիտությունների սերիա», «Բանբեր Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի» և «ՀԱՊՀ (Պոլիտեխնիկ) Լրաբեր. Գիտական հոդվածների ժողովածու» պարբերականների հայալեզու հոդվածների խմբագիրն է:

2009 թվականին մասնակցել է «Որակի ապահովման ներքին համակարգի շրջանակային մոդել՝ միջբուհական կոնսորցիումի օրինակով» ԲՀԻԱՀ դրամաշնորհով կատարված պայմանագրային աշխատանքին՝ որպես լեզվաոճաբան խմբագիր:

Եղել է ՀՊՃՀ Գորիսի, Կապանի մասնաճյուղերի, ինչպես նաև ՕՔՈՒԲ-ի, ՀՈՒԲ-ի ընդունելության քննությունների առարկայական հանձնաժողովների նախագահ։

2016 և 2017 թվականներին ընդգրկվել է ԵՊՀ Հայ բանասիրության ֆակուլտետի ավարտական աշխատանքների պաշտպանության հանձնաժողովներում` որպես անդամ:

Եղել է ՀՊՃՀ տերմինաբանական հանձնախմբի քարտուղար, ընդհանուր ճարտարագիտական դպրոցի խորհրդի անդամ, այժմ ՀԱՊՀ Գիտխորհրդի և նրա 3 հանձնաժողովների անդամ է:

2000 և 2011 թվականներին վերապատրաստվել է ՀՊՃՀ Դասախոսների կատարելագործման կենտրոնում։

Նույն կառույցում ներդրել և 2011-2012 թվականներին վարել է «Բուհական մանկավարժություն» դասընթացը, վերապատրաստել է ամբիոնի դասախոսներին «Տերմինագիտության և տերմինաբանության ուսուցում» թեմայով:

Այժմ վերապատրաստվում է ՀԱՊՀ Շարունակական կրթության և դասախոսների վերապատրաստման կենտրոնում:

1983 և 1985 թվականներին պարգևատրվել է ԵրՊԻ-ի պատվոգրերով։

2003 թվականին` ՀՀ ԿԳ նախարարության պատվոգրով։

2008 թվականին` ՀՀ վարչապետի շնորհակալագրով։

2009 թվականին` ՀՊՃՀ ոսկե մեդալով։

2013 թվականին` ՀՀ ԿԳ նախարարության շնորհակալագրով։

2014 թվականին` ՀՀ ԿԳ նախարարության ոսկե հուշամեդալով։

2007 թվականին ստացել է բանասիրական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։

10  ուսումնամեթոդական աշխատանքների և 40 գիտական հրապարակումների հեղինակ է։