Կարինե Արտեմի Թումանյան

Գլխավոր / Կարինե Արտեմի Թումանյան

Կարինե Արտեմի Թումանյան

Ճարտարագիտական գրաֆիկայի ամբիոնի վարիչ

Կարինե Արտեմի Թումանյանը ծնվել է 1954 թվականին Երևանում: 1971 թվականին ավարտել է Պուշկինի անվան թիվ 8 միջնակարգ դպրոցը: 1971 թվականին ընդունվել է Երևանի Կ. Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտ: 1976 թվականին ավարտել է ԵրՊԻ-ի Էլեկտրատեխնիկական ֆակուլտետը: 1982-1985 թվականներին սովորել է ԵրՊԻ-ի ասպիրանտուրայում:

Աշխատանքային գործունեությունը սկսել է 1976 թվականին ԵրՊԻ-ի «Գծագրական երկրաչափություն» ամբիոնում՝ որպես դասախոս:

1977-1992 թվականներին եղել է ԵրՊԻ-ի «Ճարտարագիտական գրաֆիկա» ամբիոնի դասախոս, ավագ դասախոս, դոցենտ:

1989-2010 թվականներին՝ ԵրՊԻ-ի (հետագայում՝ ՀՊՃՀ) «Ճարտարագիտական գրաֆիկա» ամբիոնի վարիչի տեղակալ` գիտության գծով:

2010-2011 թվականներին՝ ՀՊՃՀ «Ճարտարագիտական գրաֆիկա» ամբիոնի վարիչի պաշտոնակատար:

2011 թվականից առ այսօր ՀՊՃՀ (այժմ՝ ՀԱՊՀ) «Ճարտարագիտական գրաֆիկա» ամբիոնի վարիչ:

1987 թվականին ստացել է տեխնիկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:

1988 թվականին՝ դոցենտի գիտական կոչում:

2003 և 2013 թվականներին արժանացել է ՀՊՃՀ վաստակագրի:

2008 թվականին՝ ՀՀ ԿԳ նախարարության շնորհակալագրի:

2017թվականին՝ ՀՀ ԿԳ նախարարության ոսկե հուշամեդալի:

Կ. Թումանյանը 52-ից ավելի գիտամեթոդական աշխատությունների, այդ թվում 36 գիտական հոդվածի, 19 ուսումնամեթոդական ձեռնարկի հեղինակ է: