Կարապետ Արթուրի Կոգարով

Գլխավոր / Կարապետ Արթուրի Կոգարով

Կարապետ Արթուրի Կոգարով

Ուսումնամեթոդական վարչության պետ, Ընդունելության կենտրոնի տնօրեն

Կարապետ Արթուրի Կոգարովը ծնվել է 1989 թվականի հունիսի 27-ին Երևանում: 1996-2006 թվականներին սովորել է Երևանի Ե. Չարենցի անվան թիվ 67 միջնակարգ դպրոցում:

2006 թվականին ընդունվել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան: 2010 թվականին ավարտել է ՀՊՃՀ Էներգետիկական ֆակուլտետի բակալավրի կրթական ծրագրով ուսուցումը, 2012 թվականին՝ ՀՊՃՀ մագիստրոսի կրթական ծրագրով ուսուցումը:

2007-2009 թվականներին սովորել է ՀՊՃՀ Հումանիտար և տնտեսագիտակառավարչական դասընթացների բաժանմունքում «Ֆինանսներ և վարկ» մասնագիտությամբ՝ որպես երկրորդ մասնագիտություն:

2014-2018 թվականներին սովորել  է ՀԱՊՀ ասպիրանտուրայում:

Աշխատանքային գործունեությունը սկսել է 2012 թվականին «Շ. Շահամիրյան» կրթահամալիրում՝ որպես շախմատի ուսուցիչ:

2015 -2020 թվականներին եղել է ՀԱՊՀ ռեկտորի օգնական՝ Ուսանողության հետ տարվող աշխատանքների գծով։

2015-2019 թվականներին եղել է ՀԱՊՀ Հոգաբարձուների Խորհրդի քարտուղարը։

2019-2022 թվականներին եղել է ՀԱՊՀ Աշխատաշուկայի ուսումնասիրման և մասնագիտական կարիերայի կենտրոնի ղեկավարը։

2020-2022 թվականներին եղել է  ՀԱՊՀ Ընդունելության կենտրոնի տնօրենի տեղակալը։

2022 թվականի ապրիլի 1-ից առ այսօր ՀԱՊՀ ընդունելության կենտրոնի տնօրեն է։

2021 թվականից առ այսօր ՀԱՊՀ Ընդունող Հանձնաժողովի պատասխանատու քարտուղարն է։

Հասարակական գործունեությունը սկսել է ՀՊՃՀ Ուսանողական Խորհրդում

2008 թվականին ընտրվել է ՀՊՃՀ Էներգետիկայի ֆակուլտետի Ուսանողական խորհրդի նախագահ:

2009 թվականին բուհ-ում գործող «Պոլիտեխնիկ» ամսագրի վարկանիշով ճանաչվել է «Տարվա ամենաակտիվ ուսանող»:

2010-2012 թվականներին եղել է ՀՊՃՀ Ուսանողական խորհրդի փոխնախագահ:

2014-2017 թվականներին՝ ՀԱՊՀ Ուսանողական գիտական ընկերության նախագահ:

2012-2017 թվականներին՝ ՀՀ Ազգային ժողովի Գիտության, կրթության, երիտասարդության, մշակույթի և սպորտի հարցերով մշտական հանձնաժողովին կից Երիտասարդական խորհրդարանի պատգամավոր՝ Գյուղատնտեսական և բնապահպանական մշտական հանձնաժողովի նախագահ, այնուհետև անդամ:

2011-2013 թվականներին Եղել է Երիտասարդ առաջնորդների դպրոցի կառավարման խորհրդի անդամ:

2014-2020 թվականներին եղել է «Պոլիտեխնիկ» Ուսանողական բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրենը:

2014 թվականին պարգևատրվել է ՀԱՊՀ Ուսանողական խորհրդի «Սպիտակ դիպլոմ»-ով:

2017 թվականին՝ ՀՀ ԱԺ նախագահի պատվոգրով:

2018 թվականին՝ ՀԱՊՀ Ուսանողական խորհրդի բարձրագույն պարգևով՝ Շքանշանով:

Պարգևատրվել է մի շարք պատվոգրերով և շնորհակալագրերով:

Ամուսնացած է, ունի երկու զավակ։