Էմմա Ռուբենի Առաքելովա

Գլխավոր / Էմմա Ռուբենի Առաքելովա

Էմմա Ռուբենի Առաքելովա

«Ռենտգենակառուցվածքային հետազոտություններ» բազայիմ գիտահետազոտական լաբորատորիայի ղեկավար

Էմմա Ռուբենի Առաքելովան ծնվել է 1944 թվականին Թբիլիսիում։ 1961 թվականին ավարտել է Թբիլիսիի թիվ 38 միջնակարգ դպրոցը: 1961 թվականին ընդունվել է Թբիլիսիի պետական համալսարանի Ֆիզիկայի ֆակուլտետ և ավարտել այն 1966 թվականին:

Աշխատանքային գործունեությունը սկսել է 1966 թվականին Կիսահաղորդիչների և մետաղակերամիկայի հատուկ կոնստրուկտորական բյուրոյի Կիսահաղորդչային սարքերի մշակման լաբորատորիայում՝ որպես տեխնոլոգ-ճարտարագետ:

1970-1976 թվականներին եղել է ԳԱԱ Նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտի Ռենտգեն հետազոտությունների լաբորատորիայի գիտաշխատող:

1976-1981 թվականներին՝ Կիրառական քիմիայի հայկական ինստիտուտի (ARIAC) Ֆիզիկական և քիմիական հետազոտությունների լաբորատորիայի ավագ գիտաշխատող:

1980-1981 թվականներին՝ Էլեմենտ-օրգանական միացությունների ինստիտուտի ռենտգենկառուցվածքային հետազոտությունների լաբորատորիայի ավագ գիտաշխատող:

1981-1991 թվականներին եղել է ARIAC Կիրառական քիմիայի հայկական ինստիտուտի Ռենտգենկառուցվածքային հետազոտությունների լաբորատորիայի վարիչը:

1991 թվականից առ այսօր Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի «Ռենտգենկառուցվածքային հետազոտություններ» բազային գիտահետազոտական լաբորատորիայի վարիչն է:

2003-2006 թվականներին ղեկավարել է Միջազգային գիտատեխնիկական կենտրոնի «Բյուրեղային միացությունների քիմիական տրանսպորտի մեթոդով մոնոբյուրեղային օքսիդային և խալկոգենիդային թաղանթների ստացում» A-629 ծրագիրը:

2007-2011 թվականներին՝ Միջազգային գիտատեխնիկական կենտրոնի «Սալիցիլիդեն ամինաթթուների շարքի հակաուռուցքային ակտիվությամբ մետաղօքսիդային նանոկոմպոզիցիաների ձևավորում» A-1563 ծրագիրը:

2012-2014 թվականներին՝ Միջազգային գիտատեխնիկական կենտրոնի «Հակաուռուցքային դեղանյութերիև հակաուռուցքային միացությունների բարձր հակաուռուցքային ակտիվությամբ և ցածր տոքսիկությամբ ցինկօքսիդային կոմպոզիցիաների մշակում» A-1962 ծրագիրը

2006 թվականից առ այսօր Ամերիկյան քիմիական միության անդամ է:

2012 թվականից այսօր Ամերիկյան մեխանիկաճարտարագիտական միություն անդամ է:

1981 թվականին ստացել է ֆիզմաթ գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:

2003 և 2008 թվականներին արժանացել է ՀՊՃՀ վաստակագրերի:

2016 թվականին՝ շնորհակալագրի:

Ավելի քան 140 գիտական, գիտամեթոդական, հրապարակախոսական հոդվածների և 4 գյուտի հեղինակ է։