Բորիս Սերգեյի Բալասանյան

Գլխավոր / Բորիս Սերգեյի Բալասանյան

Բորիս Սերգեյի Բալասանյան

«Մեքենաշինական տեխնոլոգիաներ» բազային գիտահետազոտական լաբորատորիայի գիտական ղեկավար

Բորիս Սերգեյի Բալասանյանը ծնվել է 1951 թվականին։ 1968 թվականին ավարտել է Գարտմանի տարածքի ք. Քարհատի Պուշկինի անվան միջնակարգ դպրոցը։ 1968 թվականին ընդունվել է Երևանի Կ. Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտ։ 1973 թվականին ավարտել է ԵրՊԻ Մեխանիկամեքենաշինական Ֆակուլտետը, 1981 թվականին` ԵրՊԻ ասպիրանտուրան։

Աշխատանքային գործունեությունը սկսել է 1973 թվականին ԵրՊԻ Կտրման ռեոլոգիայի պրոբլեմային լաբորատորիայում`որպես ինժեներ։

1975-1980 թվականներին աշխատել է Կտրման ռեոլոգիայի պրոբլեմային լաբորատորիայում`որպես ավագ ինժեներ։

1980-1987 թվականներին` ԵրՊԻ Փոշենյութերի և ծածկույթների պրոբլեմային լաբորատորիայում`որպես ավագ ինժեներ։

1987-1989 թվականներին եղել է ԵրՊԻ Մեքենաշինության ավտոմատացման և համալիր մեքենայացման ամբիոնի ասիստենտ։

1989-1994 թվականներին` ԵրՊԻ (հետագայում` ՀՊՃՀ) Մեքենաշինության ավտոմատացման և համալիր մեքենայացման ամբիոնի դոցենտ։

1990-1994 թվականներին` ԵրՊԻ (հետագայում` ՀՊՃՀ) Մեխանիկամեքենաշինական ֆակուլտետի դեկանի տեղակալ։

1994-2000 թվականներին` ՀՊՃՀ Մեքենաշինության, սարքաշինության և ավտոմատացման դեպարտամենտի վարիչի տեղակալ։

2004 թվականից առ այսօր ՀՊՃՀ (այժմ` ՀԱՊՀ) Մեքենաշինության ավտոմատացման և համալիր մեքենայացման ամբիոնի պրոֆեսոր։

2004-2011 թվականներին եղել է ՀԱՊՀ Մեքենաշինության դեպարտամենտի վարիչի տեղակալ։

2011-2016 թվականներին եղել է ՀՊՃՀ (այժմ` ՀԱՊՀ) Մեքենաշինական ֆակուլտետի Մեքենաշինության ավտոմատացման և համալիր մեքենայացման ամբիոնի վարիչ։

2016 թվականից առ այսօր ՀԱՊՀ Մեխանիկամեքենաշինական, տրանսպորտային համակարգերի և դիզայնի ինստիտուտի Մեքենաշինության տեխնոլոգիաների և ավտոմատացման ամբիոնի վարիչն է, Մեքենաշինության տեխնոլոգիաների բազային գիտահետազոտական լաբորատորիայի գիտական ղեկավարը։

2005 թվականից ՀՊՃՀ–ին կից 034 մասնագիտական խորհրդի անդամ է։ 2006 թվականից` Մեքենաշինարարների միջազգային միության անդամ։

2010 թվականից` Հայաստանի ճարտարագիտական ակադեմիայի ակադեմիական խորհրդական։ 2016 թվականից` ՀԱՊՀ-ին կից 034 մասնագիտական խորհրդի նախագահի տեղակալ։

2016 թվականից` «ՀԱՊՀ-Բանբեր»- ի «Մեխանիկա, մեքենագիտություն, մեքենաշինություն» սերիայի գլխավոր խմբագիր։

2002 թվականին արժանացել է ՀՊՃՀ «2001-2002 թվականներին տպագրված լավագույն գիտական աշխատանքներ» մրցույթի երկրորդ մրցանակի։

2003 թվականին` ՀՊՃՀ հիմնադրման 70-ամյակին նվիրված «Վերջին 10 տարում հրատարակած լավագույն գյուտ» մրցույթի 1-ին մրցանակի։

2005 թվականին` ՀՊՃՀ «2004-2005 թվականների լավագույն գյուտ» մրցույթի 1-ին մրցանակի։

2007 թվականին` Մեքենաշինարարների միջազգային միության 1-ին կարգի մեկ պատվոգրի, իսկ 2006 և 2008 թվականներին` 2-րդ կարգի երկու պատվոգրերի։

2008 թվականին` Լյուբլինի պոլիտեխնիկական համալսարանի Մեխանիկական ֆակուլտետի հիմնադրման 55-ամյակի կապակցությամբ համալսարանի հուշամեդալի։

2013 թվականին` ՀՊՃՀ հիմնադրման 80-ամյա հոբելյանի կապակցությամբ, կրթության և գիտության ոլորտում ներդրած մեծագույն ավանդի համար` ՀՀ կրթության և գիտության նախարարության ոսկե հուշամեդալի։

1986 թվականին ստացել է տեխնիկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։

1989 թվականին` դոցենտի գիտական կոչում։

2003 թվականին` տեխնիկական գիտությունների դոկտորի գիտական կոչում։

2004 թվականին` պրոֆեսորի գիտական կոչում։

2010 թվականին` Հայաստանի ճարտարագիտական ակադեմիայի ակադեմիական խորհրդական։

Բ. Բալասանյանը 160-ից ավելի գիտական աշխատությունների` այդ թվում 40-ից ավելի հեղինակային վկայականի և արտոնագրերի, 2 ուսումնական ձեռնարկի հեղինակ է:

Ամուսնացած է, ունի երեք տղա և ութ թոռնիկ: