Գլխավոր / Արտաշես Խաչատուրի Նազարեթյան

Արտաշես Խաչատուրի Նազարեթյան

ՀԱՊՀ Տնտեսական գործունեության և ենթակառուցվածքների սպասարկման գծով պրոռեկտոր

Արտաշես Խաչատուրի Նազարեթյանը ծնվել է 1956 թվականի ապրիլի 18-ին Արտաշատ քաղաքում։ 1974 թվականինին ընդունվել է Երևանի Կ. Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտ։ 1979 թվականին ավարտել է ԵրՊԻ-ի Քիմիկատեխնոլոգիական ֆակուլտետը։

Աշխատանքային գործունեությունը սկսել է 1979 թվականին Պոլիվինիլացետատ ԱՄ-ում` որպես հերթափոխի պետ:

1981-1990 թվականներին աշխատել է ՀՍՍՀ ԳԱ Օրգանական քիմիայի ինստիտուտում` որպես ինժեներ, հետագայում ավագ գիտաշխատող:

1991 թվականին` ՀՀ Սննդի արդյունաբերության նախարարության վերամշակող արդյունաբերության վարչությունում` որպես գլխավոր մասնագետ:

1991-1998 թվականներին եղել է Երևանի Գինեթթվի գործարանի տնօրեն:

2002 թվականից աշխատում է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում` որպես դասախոս։

2006 թվականից ՀՊՃՀ (այժմ` ՀԱՊՀ) Տնտեսական գործունեության և ենթակառուցվածքների սպասարկման գծով պրոռեկտոր է:

1988 թվականին ստացել է քիմիական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:

«Էկոլոգիա» մասնագիտությամբ ունի դոցենտի գիտական կոչում:

Ավելի քան 30 գիտական հոդվածների և 3 հեղինակային իրավունքի հեղինակ է:

Ամուսնացած է, ունի երկու երեխա: