Արմեն Լյուդվիկի Արշակյան

Գլխավոր / Արմեն Լյուդվիկի Արշակյան

Արմեն Լյուդվիկի Արշակյան

Մեխանիկամեքենաշինական, տրանսպորտային համակարգերի և դիզայնի ինստիտուտի գիտական քարտուղար

Արմեն Լյուդվիկի Արշակյանը ծնվել է 1964 թվականին Երևանում: 1980 թվականին ավարտել է թիվ 46 միջնակարգ դպրոցը: 1980 թվականին ընդունվել է Երևանի Կ. Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտ: 1985 թվականին ավարտել է ԵրՊԻ-ի Մեքենաշինական ֆակուլտետը, 1990 թվականին՝ ԵրՊԻ-ի ասպիրանտուրան:

Աշխատանքային գործունեությունը սկսել է 1985 թվականին Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի «Մեքենաշինության տեխնոլոգիա» ամբիոնում՝ որպես ստաժոր-հետազոտող, լաբորանտ:

1990-1991 թվականներին աշխատել է Մոսկվայի հաստոցագործիքային ինստիտուտում՝ որպես գիտական մասի կրտսեր գիտաշխատող, «Տեխնոլոգիական գործընթացների ավտոմատացում» ամբիոնի ավագ լաբորանտ:

1991-1997 թվականներին եղել է ՀՊՃՀ «Մեքենաշինության տեխնոլոգիա» ամբիոնի ասիստենտ:

1997 թվականից առ այսօր ՀՊՃՀ (այժմ՝ ՀԱՊՀ) «Մեքենաշինության տեխնոլոգիա», ապա «Մեքենաշինական արտադրության տեխնոլոգիաներ և սարքավորումներ» ամբիոնի դոցենտ:

1998-2001 թվականներին եղել է Մեքենաշինություն, սարքաշինություն և ավտոմատացում դեպարտամենտի վարիչի տեղակալ:

2001-2006 թվականներին՝ ՀՊՃՀ «Մեքենաշինության տեխնոլոգիա» ամբիոնի վարիչ, Մեքենաշինություն, սարքաշինություն և ավտոմատացում դեպարտամենտի վարիչի տեղակալ՝ հասարակական հիմունքներով:

2006-2009 թվականներին՝ ՀՊՃՀ Մեքենաշինության դեպարտամենտի վարիչ:

2009-2016 թվականներին՝ ՀՊՃՀ (այժմ՝ ՀԱՊՀ) Մեքենաշինական ֆակուլտետի դեկան:

2016 թվականից առ այսօր ՀԱՊՀ Մեխանիկամեքենաշինական, տրանսպորտային համակարգերի և դիզայնի ինստիտուտի «Մեքենաշինության տեխնոլոգիաներ և ավտոմատացում» ամբիոնի դոցենտ է:

ՀԱՊՀ Մեխանիկամեքենաշինական, տրանսպորտային համակարգերի և դիզայնի ինստիտուտի գիտական քարտուղարն է:

2006 թվականից՝ Մեքենաշինարարների միջազգային միության անդամ:

2008 թվականին արժանացել է ՀՀ ԿԳ նախարարության պատվոգրի:

2013 թվականին՝ ՀՊՃՀ ոսկե հուշամեդալի:

2016 թվականին՝ ՀԱՊՀ վաստակագրի:

1991 թվականին ստացել է տեխնիկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:

1997 թվականին՝ դոցենտի գիտական կոչում:

2003 թվականին՝ «Մեքենաշինություն և մեքենագիտություն» մասնագիտության դոցենտի գիտական կոչում:

Ա. Արշակյանը 45 գիտական աշխատությունների, այդ թվում ՝ 2 արտոնագրի, 16 մեթոդական աշխատանքների, այդ թվում՝ 2 ուսումնական ձեռնարկի հեղինակ է:

Ամուսնացած է, ունի 2 աղջիկ և 2 թոռնուհի: