Արեգ Խաչիկի Գրիգորյան

Գլխավոր / Արեգ Խաչիկի Գրիգորյան

Արեգ Խաչիկի Գրիգորյան

«Էլեկտրամագնիսական համակարգեր» բազային գիտահետազոտական լաբորատորիայի գիտական ղեկավար

Արեգ Խաչիկի Գրիգորյանը ծնվել է 1952 թվականին Երևանում։ 1969 թվականին ավարտել է Երևանի թիվ 56 միջնակարգ դպրոցը: 1969 թվականին ընդունվել է Երևանի Կ. Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտ: 1977-1980 թվականներին սովորել է Մոսկվայի էներգետիկական ինստիտուտի ասպիրանտուրայում (ՄԷԻ) և այդ ինստիտուտին առընթեր Մանկավարժական վարպետության համալսարանում:

Աշխատանքային գործունեությունը սկսել է 1974 թվականին աշխատել է Կոմպլեքսային էլեկտրասարքավորումների համամիութենական գիտահետազոտական ինստիտուտում՝ որպես ճարտարագետ և ավագ ճարտարագետ, նաև համատեղությամբ դասավանդել է ԵրՊԻ-ում:

1978-1980 թվականներին եղել ՄԷԻ գիտաշխատող։

1981–1990 թվականներին՝ ԵրՊԻ-ի Էլեկտրատեխնիկական ֆակուլտետի ասիստենտ, դոցենտ, գիտական աշխատանքների գծով դեկանի տեղակալ, ապա գիտահետազոտական թեմաների ղեկավար։

1990–1992 թվականներին՝ ՀՀ Լուսավորության նախարար:

1992–1998 թվականներին՝ ՀՀ Բարձրագույն որակավորման հանձնաժողովի նախագահ:

1998–2006 թվականներին՝ ՀՊՃՀ պրոֆեսոր (համատեղությամբ՝ Արտադրական ձեռնարկության տնօրեն, տեխնիկական տնօրեն)։

2006-2011 թվականներին՝ Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի (ԿՏԱԿ) տնօրեն։

2011 թվականից առ այսօր ՀՊՃՀ (այժմ՝ ՀԱՊՀ) Գիտության և գիտատեխնոլոգիական  համագործակցության գծով պրոռեկտոր է, Էլեկտրական մեքենաների և ապարատների ամբիոնի պրոֆեսոր

2013 թվականից ՀԱՊՀ գլխավոր գիտաշխատող է, ղեկավարում է «Էլեկտրամագնիսական համակարգեր» բազային գիտահետազոտական լաբորատորիան։

ԿՏԱԿ-ի և «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի կառավարման խորհուրդների, Հայաստանի ճարտարագիտական ակադեմիայի, էլեկտրատեխնիկայի բնագավառում գիտական աստիճաններ շնորհող մասնագիտական խորհրդի անդամ է։

ՀԱՊՀ «Բանբեր» գիտական հանդեսի, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի և ՀԱՊՀ տեղեկագրի (տեխնիկական գիտությունների սերիա) գլխավոր խմբագրի տեղակալ է:

1982 թվականին ստացել է տեխնիկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:

1986 թվականին՝ դոցենտի գիտական կոչում:

1996 թվականին՝ դոկտորի գիտական աստիճան։

2002 թվականին՝ պրոֆեսորի գիտական կոչում։

Պարգևատրվել է «Անանիա Շիրակացի» մեդալով, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության և ՀԱՊՀ ոսկե հուշամեդալներով։

Բազմաթիվ գիտական հոդվածների և ուսումնամեթոդական աշխատանքների հեղինակ է։