Անժելա Մանվելի Թամրազյան

Գլխավոր / Անժելա Մանվելի Թամրազյան

Անժելա Մանվելի Թամրազյան

Կադրերի բաժնի պետ

Անժելա Մանվելի Թամրազյանը ծնվել է 1952 թվականի օգոստոսի 16-ին Կրասնոսելսկի շրջանի Ճամբարակ գյուղում: 1968 թվականին ավարտել է շրջանի միջնակարգ դպրոցը: 1968 թվականին ընդունվել է Մոսկվայի Ս.Օրջոնիկիձեի անվան ինժեներատնտեսագիտական ինստիտուտը: 1970 թվականին տեղափոխվել է Երևանի Կ.Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտ: 1975 թվականին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի Լեռնամետալուրգիական ֆակուլտետը:

Աշխատանքային գործունեությունը սկսել է 1975 թվականին Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի Կադրերի բաժնում` որպես ավագ տեսուչ։

1981 թվականից աշխատել է նույն ինստիտուտում՝ որպես Գիտահետազոտական աշխատանքների գծով ինժեներ:

1990 թվականից առ այսօր ԵրՊԻ (այժմ` ՀԱՊՀ) Կադրերի բաժնի պետն է:

Բուհում աշխատած տարիների ընթացքում պարգևատրվել է շնորհակալագրերով և վաստակագրով:

Ամուսնացած է, ունի 2 երեխա և 5 թոռ։

[/cm