Անահիտ Հովհաննեսի Տոնոյան

Գլխավոր / Անահիտ Հովհաննեսի Տոնոյան

Անահիտ Հովհաննեսի Տոնոյան

«Պոլիմերային պրոցեսների մակրոկինետիկա» բազային գիտահետազոտական լաբորատորիայի ղեկավար

Անահիտ Հովհաննեսի Տոնոյանը ծնվել է 1942 թվականի հուլիսի 16-ին Երևանում: Ավարտել է թիվ 72 ռուսական միջնակարգ դպրոցը: 1966 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի Քիմիական ֆակուլտետը, 1970 թվականին` Մոսկվայի Քիմիական ֆիզիկայի ինստիտուտի ասպիրանտուրան:

Աշխատանքային գործունեությունը սկսել է 1970 թվականին ԽՍՀՄ ԳԱ «Քիմիական ֆիզիկայի» ինստիտուտի Չեռնոգոլովկայի մաս­նա­ճյուղում` որպես կրտսեր գիտաշխատող:

1982-1990 թվականներին աշխատել է նույն ինստիտուտի Չեռնոգոլովկայի մասնաճյուղում` որպես ավագ գիտաշխատող:

1990-1996 թվականներին` Երևանի Կ. Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտում (հետագայում` Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան)` որպես գլխավոր գիտաշխատող:

1996-2005 թվականներին եղել է ՀՊՃՀ «Ֆրոնտալ պոլիմերացման գործընթացների ուսումնասիրություն» գիտահետազոտական լաբորատորիայի վարիչ:

2005 թվականից առ այսօր «Պոլիմերացման պրոցեսների մակրոկինետի­կա» բազային գիտահետազոտական լաբորատորիայի վարիչն է։

«Պոլիմերացում ադիաբատ և ֆրոն­տալ պայ­ման­ներում» գիտական նոր ուղղության հեղինակն է:

1999-2008 թվականներին եղել է ամենամյա «Ենիկոլոպյանական ընթերցումներ» միջազգային գիտաժողովի կազմակերպիչը:

ՀԱՊՀ-ում գործող Բարձրագույն որակավորման հանձնաժողովի 057 «Քիմիական տեխնոլոգիաներ» մասնագիտական խորհրդի անդամ է:

Հայաստանի Քիմիական հանդեսի խմբագրական խորհրդի անդամ է, «Պոլիմերներ» բաժնի պատասխանատու խմբագիր:

Պոլիմերների համընդհանուր կովկասյան միջազգային գիտաժողովի անդամ է:

«Բանբեր» ամսագրի «Քիմիական և բնապահպանական տեխնոլոգիա­ներ» սերիայի խմբագրական խորհրդի անդամ է:

1970 թվականին ստացել է քիմիական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:

1997 թվականին` դոկտորի գիտական աստիճան։

2009 թվականին` պրոֆեսորի գիտական կոչում:

2015 թվականին արժանացել է ՀՀ Նախագահի մրցանակի։

2016 թվականին` ՀՀ Կրթության և գիտության նախարարության  Գիտության պետական կոմիտեի կողմից արժանացել է «Արդյունավետ գիտաշխատող» պարգևի:

3 մենագրության, ավելի քան 320 գիտական աշխատանքների, որոնց մեծ մասը տպագրված է արտասահմանյան բարձր վարկանիշ ունեցող ամսագրերում, 13 գլխի միջազգային կորպորատիվ գրքերում, հրատարակված`  Springer, Woodhead Publishing, APPLE ACADEMIC  PRESS  and CRC Press, Taylor &  Francis Croup,  Nova Science Publishers և 20-ից ավելի արտոնագրերի հեղինակ է։