Ամալյա Լևոնի Մխիթարյան

Գլխավոր / Ամալյա Լևոնի Մխիթարյան

Ամալյա Լևոնի Մխիթարյան

Հայաստանի ազգային ճարտարագիտական լաբորատորիաների (ANEL) համակարգող

Ամալյա Լևոնի Մխիթարյանը ծնվել է 1978 թվականի հուլիսի 17-ին Երևանում։ 1995 թվականին ավարտել է Րաֆֆու անվան թիվ 36 միջնակարգ դպրոցը՝ ոսկե մեդալով։ 1995 թվականին ընդունվել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան։ 1999 թվականին ավարտել է ՀՊՃՀ Կիբեռնետիկայի ֆակուլտետի բակալավրի կրթական ծրագրով ուսուցումը, 2001 թվականին` մագիստրոսի կրթական ծրագրով ուսուցումը, 2003 թվականին` հետազոտողի կրթական ծրագրով ուսուցումը։

Աշխատանքային գործունեությունը սկսել է 1998 թվականին` որպես «Մենք և բնություն» նախագիծի համակարգող։

1999 թվականին եղել է միջազգային որակավորման տրեներ։

2001 թվականին աշխատել է «Փոքր Մհեր» ռազմական կրթհամալիրում` որպես կրթական ծրագրերի համակարգող։

2001-2002 թվականներին եղել է «Partnership» Հայ-դանիական նախագիծի համակարգող։

2002 թվականին եղել է «Խաղաղ Կովկասը կանանց ձեռքերով» միջազգային նախագիծի համակարգողը։

2003 թվականին` «Caucasus Case Study Trip-Bridges to Europe» միջագային նախագիծի համակարգող։

2005 թվականից առ այսօր ՀՊՃՀ (այժմ` ՀԱՊՀ) «Գ. Արեշյանի անվան կառավարման համակարգեր» ամբիոնի դոցենտ է։

2009-2011 թվակններին եղել է Երևանի կառավարման և ինֆորմացիոն տեխնոլոգիաների համալսարանի դասախոս։

2010 թվականից առ այսօր Նեյշնլ Իսթրումենթս ԷյԷմ ընկերության ակադեմիական ծրագրի ղեկավարն է։

2010-2012 թվականներին եղել է Հայաստանի ազգային ճարտարագիտական լաբորատորիաների նախագծի համակարգողը։

2016-2018 թվականներին եղել է «Կառավարում և ավտոմատացում» մասնագիտական խորհուրդի (դասիչ՝ Ե 13.02)) անդամ:

 

2018-2022 թվականներին ՀԱՊՀ գիտական խորհրդի անդամ:

2018-2022 թվականներին «Տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների ու էլեկտրոնիկայի ինստիտուտի» փոխտնօրեն  գիտության,   գիտատեխնոլոգիական համագործակցության և արտաքին կապերի գծով:

2012 թվականից առ այսօր Հայաստանի ազգային ճարտարագիտական լաբորատորիաների (ANEL) համակարգողն է։

 

2012-2015 թվականներին եղել է TEMPUS “Industrial Cooperation and Creative Engineering Education based on Remote Engineering and Virtual Instrumentation (iCo-op)” նախագծի համակարգողը։

2013- 2016 թվականներին`TEMPUS “Development of Embedded System Courses with implementation of Innovative Virtual approaches for integration of Research, Education and Production in UA, GE, AM (DESIRE) ” նախագծի համակարգողը։

2017-2019 թվականներին ERASMUS+ “Enhancing innovation competences and entrepreneurial skills in engineering education (InnoCENS) ” նախագծի համակարգողը։

2018- առ այսօ8 Creative Spark: Higher Education Enterprise program нախագծի համակարգող:

 

2020-առ այսօր «Դոկտորական կրթության բարեփոխումը Հայաստանում՝ ակադեմիական համայնքի, արդյունաբերության պահանջներին և ԵՄ փորձին համապատասխան» (ARMDOCT) նախագծի համակարգողը։

2021-2022 թվականններին «Աջակցող տեխնոլոգիաների նախագծման ինժեներական մրցույթ (ATDEC 2021)» մրցույթի համահիմնադիր։

1988-1995 թվականներին եղել է Հայկազունների ազգային միություն ՀԿ-ի անդամ։

1996 թվականից առ այսօր ԱՍԳԱՄ «Աստղիկ» ՀԿ-ի անդամ է։

1999 թվականից առ այսօր ԱՍԳԱՄ «Աստղիկ» ՀԿ-ի տրեներ է։

1999-2003 թվականներին` ԱՍԳԱՄ «Աստղիկ» ՀԿ-ի Ազգային կոմիսար (խորհրդի անդամ)։

2001-2008 թվականներին եղել է Համաշխարհային աղջիկ սկաուտների և գայդերի Եվրոպական ստրատեգիկ աճի խուրհրդի անդամ։

2003-2007 թվականներին` ԱՍԳԱՄ «Աստղիկ» ՀԿ ծրագրային կոմիսար։

2007-2012 թվականներին եղել է Աղջիկ սկաուտների և գայդերի «Աստղիկ» ազգային միավորման (ԱՍԳԱՄ «Աստղիկ») նախագահ։

2016 թվականից առ այսօր «Կառավարում և ավտոմատացում» մասնագիտական խորհուրդի անդամ է։

2009 թվականին ստացել է տեխնիկական գիտությունների թեկնածուի գիտական կոչում։

2010 թվականին` դոցենտի գիտական կոչում։

Հայաստանյան և արտերկրի գիտական և պարբերական ԶԼՄ-ներում հրապարակած 38 գիտական հոդվածի և 2 ուսումնամեթոդական ձեռնարկի հեղինակ է։