Օվսաննա Աշոտի Զադոյան

Ծննդյան ամսաթիվ՝ 13․08․1986թ․

Բնակության վայրը՝ Հայաստանի Հանրապետություն, ք․ Երևան:

1993-2003 թթ․ սովորել եմ և ավարտել Երևանի Ֆ․ Նանսենի անվան թիվ 150 միջնակարգ դպրոցը:

2003-2007 թթ․ սովորել և գերազանցության դիպլոմով ավարտել եմ Հայաստանի պետական ճարտարագիտական  համալսարանի (ներկայիս Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան) առկա ուսուցման բակալավրիատը Միկրոէլեկտրոնիկա և կիսահաղորդչային սարքեր մասնագիտությամբ, ստանալով ճարտարագետ-բակալավրի աստիճան։

2007-2009 թթ․ սովորել և ավարտել եմ Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի (ներկայիս Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան) առկա ուսուցման մագիստրատուրան  Էլեկտրոնիկա և միկրոէլեկտրոնիկա մասնագիտությամբ։

2009-2020 թթ․ աշխատել եմ Երևանի քաղաքապետարանում որպես առաջատար մասնագետ։

2011-2014 թթ․ սովորել եմ Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում (ներկայիս Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան) որպես հայցորդ  Պինդմարմնային էլեկտրոնիկա, միկրո և նանոէլեկտրոնիկա մասնագիտությամբ։

2013թ․ մասնակցել եմ ԱՐՓԱ-ի կողմից հայտարարված  նորարարության մրցույթին Հետերոկառուցվածքային ջերմաֆոտովոլտային տարրեր թեմայով և գրավել 2-րդ տեղը։

2014թ․ մասնակցել եմ ԱՐՓԱ-ի կողմից հայտարարված  նորարարության մրցույթին Ոչ ավանդական տեխնոլոգիայով գրաֆենի ստացումը թեմայով և գրավել 3-րդ տեղը։

2014թ․ պաշտպանել եմ թեկնածուկան ատենախոսությունը  Էպիտաքսային աճեցմամբ նանոկառուցվածքային ջերմաֆոտովոլտային տարրերի մշակում և հետազոտում թեմայով։

2015թ․ ՀՀ ԲՈՀ-ի Կառավարում, ավտոմատուցում և էլեկտրոնիկա-032 մասնագիտական խորհրդի որոշմամբ  շնորհվել է տեխնիկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։

2015թ․-2019թ․ աշխատել եմ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան (ՀԱՊՀ), Տեղեկատվական և հեռահաղորդակցման տեխնոլոգիաների ու էլեկտրոնիկայի ինստիտուտի Էլեկտրոնիկա, կենսաբժշկական և չափիչ համակարգեր ամբիոնում որպես ասիստենտ։

2019թ․ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի գիտ․ խորհրդի 29․03․2019թ․ որոշմամբ շնորհվել է դոցենտի գիտական կոչում էլեկտրոնիկա մասնագիտությամբ։

2019թ․-2023թ․ աշխատել եմ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան, Տեղեկատվական և հեռահաղորդակցման տեխնոլոգիաների ու էլեկտրոնիկայի ինստիտուտի Էլեկտրոնիկա, կենսաբժշկական և չափիչ համակարգեր ամբիոնում որպես տ․գ․թ․ դոցենտ։

2019թ-2021թ․ սովորել և գերազանցության դիպլոմով ավարտել եմ Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի գիտակրթական միջազգային կենտրոնի առկա ուսուցմամբ մագիստրատուրան Իրավագիտություն մասնագիտությամբ։

 

2020թ-2024թ․ աշխատել եմ Երևանի քաղաքապետարանի՝ Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ ՀՈԱԿ-ի մասնագիտական իրավաբանական խմբում որպես իրավաբան։

2022թ․- առ այսօր աշխատում եմ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում՝ Գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման շրջանակում Հեռավար լաբորատորիաների հիմնադրման ծրագիր մրցույթի արդյունքում ֆինանսավորման երաշխավորված Տարբեր մեկուսիչ հարթակների վրա մակերևութային տրորմամբ ստացված երկչափ կիսահաղորդիչներ՝ հաջորդ սերնդի էլեկտրոնիկայի համար թեմայի գիտական ղեկավար։

2024թ․ -առ այսօր աշխատում եմ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում, Տեղեկատվական և հեռահաղորդակցման տեխնոլոգիաների ու էլեկտրոնիկայի ինստիտուտի Էլեկտրոնիկա, կենսաբժշկական և չափիչ համակարգեր ամբիոնում որպես տ․գ․թ․ դոցենտ։

2024թ․ -առ այսօր Գիտակազմակերպական հարցերի (գիտատեխնիկական խորհուրդ) մշտական հանձնաժողովի քարտուղար

2024թ․-առ այսօր Գիտական խորհրդի անդամ

2024թ․ – առ այսօր Գիտական հետազոտությունների և ինովացիոն մշակումների կենտրոնի տնօրեն

Գիտահետազոտական աշխատանքների արդյունքներով՝ 19 գիտական հոդվածներ, 3 մեթոդական աշխատանքներ և ՀՀ արտոնագրի համահեղինակ: