Ռուբեն Վարդանի Աղգաշյան

ՀԱՊՀ Ռեկտորի պարտականությունները կատարող (2020-2021)

Ծնվել է 1945 թվականի օգոստոսի 5-ին Երևանում, ազգությամբ հայ։

Կրթությունը․ 1963թ․ ավարտել է Երևանի Մ․Գորկու անվ․ միջնակարգ դպրոցը, Ոսկե մեդալով:

1963-1968 թթ․ Երևանի Կ․Մարքսի անվ․ պոլիտեխնիկական ինստիտուտ (ԵրՊԻ),  Տեխնի­կա­կան կիբեռնետիկայի ֆակուլտետ, «Ավտոմատացում և հեռուստա­մե­խա­նիկա» մասնագիտութ­յուն, ավարտել է գերազանցության դիպլոմով, եղել է Լենինյան թոշակառու։

1970-74 թթ․ ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիայի «Տեղեկատ­վութ­յան հաղորդման պրոբլեմ­ների ինստիտուտ (ИППИ)», ստաժյոր, ասպիրանտ (Մոսկվա):

1977-78 թթ․ երկարաժամկետ գիտական ստաժավորում ԱՄՆ-ի UCLA (University of California at Los-Angeles) համալսարանում ( IREX ծրագիր )։

1981-82 թթ․ Կիևի պետական համալսա­րան` արտասահման դասա­խոսական աշխատանքի մեկնող մասնագետների մեկամյա կուրսեր, ավարտել է գերազանցության դիպլոմով:

1999-2000 թթ․ եռամսյա գիտական ստաժավորում Աթենքի ազգային տեխնիկական համալսա­րա­նում (NTUA), NATO Science ծրագիր։

Թվարկվածից բացի, Հայաստանում և արտասահմանում անցել է բազմաթիվ տարաժամկետ և տարաբնույթ այլ ստաժավորումներ և վերապատրաստումներ:

Աշխատանքային գործունեությունը սկսել է 1968 թվականից՝ ԵրՊԻ-ի «Ավտոմատացում և հեռուստամեխանիկա» ամբիոնում, որպես երիտասարդ մասնագետ (ուսումնական վար­պետ,  ասիստենտ), անցնելով երկար ճանապարհ մինչև պրոռեկտոր, ռեկ­տո­րի պաշտո­նա­կա­տար:

1973-75 թթ․ Մոսկվա՝ ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիայի «Տեղեկատվության հաղորդման պրոբլեմների ինստիտուտ, (ИППИ)», ինժեներ-հետազոտող։

1975-1980 թթ․ ԵրՊԻ, «Հաշվողական տեխնիկա» ապա «Ալգորիթմական լեզու­ներ և ծրագրա­վոր­ում» ամբիոնների ասիստենտ, ավագ դասախոս:

1980թ․ – առ այսօր` ներքին համատեղությամբ, ԵրՊԻ, ՀՊՃՀ (այժմ ՀԱՊՀ) «Ալգորիթմական լեզուներ և ծրագրավորում» ամբիոնի դոցենտ:

1979-1989 թթ․ ԵրՊԻ «Հաշվողական տեխնիկա» նորաստեղծ ֆակուլ­տետի դե­կանի տեղակալ (ֆակուլտետի հիմնադրման առաջին իսկ օրվանից)։

1990-1996 թթ․ ԵրՊԻ (հետագայում` ՀՊՃՀ) «Հաշվողական տեխնիկա» ֆա­կուլ­­­տետի դեկան։

1996-2003 թթ․ ՀՊՃՀ «Հաշվողական տեխնիկա» ֆակուլտետի իրավաժա­ռան­գորդ «Քոմփ­յու­թե­րային համակարգեր և ինֆորմատիկա» դեպարտամենտի վարիչ։

2003-2020 (հունիս) թթ․ ՀՊՃՀ (ներկայիս՝ ՀԱՊՀ), ըստ հաջորդականության՝ Ընդհանուր կըր­թութ­յան և օտա­րերկրյա քաղա­քա­ցի­ների ուսուցման, Ուսումնական աշխատանքների, Միջազ­գային հա­մագործակ­ցութ­յան և զար­գաց­ման ծրագրերի, Միջազգային համագործակցության և կրթական բարե­փո­խումների գծով պրոռեկտոր:

2020 – 2021թթ․ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար։

2021թ․- առ այսօր՝ ՀԱՊՀ նորաստեղծ «Թվային տեխնոլոգիաներ» ուսումնահե­տա­զո­­տական կենտ­րոնի ղեկավար:

1975 թվականին՝ ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիայի «Կառավարման պրոբլեմների ինս­տի­տուտում, ИПУ» (Մոսկվա) հաջողությամբ պաշտպանել է թեկնածուական թեզը, ստանալով տեխնիկական գիտությունների թեկնածուի գիտական աստի­ճան:

1978 թվականին` ԽՍՀՄ Բարձրագույն որակավորումների հանձնաժողովի (Մոսկվա) կողմից շնորհվել է դոցենտի գիտական կոչում։

Գիտական հետաքրքրությունների  շրջանակը ներառում է` կառավարման և վերահսկման մեխա­­նիզմները կենսաբժշկական համակարգերում, մաթե­մա­տի­կական մոդելավորման, պատ­կերների մշակման և ճա­նաչման ալգո­րիթմներ, ՏՏ կիրառումներ։ Վերջին երկու տասնամյակում առաջնահերթությունն անցել է ստրատեգիական պլանավորման, կրթական նոր տեխնոլո­գիա­ների ներդրման, կրթական  բարեփոխումների և բուհի միջազգայնացման ոլորտներ:

Հեղինակ է 140-ից ավելի աշխատանքների (գիտական հոդվածներ և զեկուցումներ, հաշ­վետ­վություններ և վերլուծականներ, ուսումնական ձեռնարկներ, մեթոդական ուղեցույցեր և այլն)` հրատարակված Հայաստանում, Ռուսաստանում և արտասահմանյան այլ երկրներում:

Հայաստանի և Միջազգային ինժիներական ակադեմիաների իսկական անդամ է։ Հանդիսացել և հանդիսանում է մի շարք մասնագիտական և հասարակական խորհուրդների, հանձնաժո­ղով­ների և հանձնախմբերի անդամ/նախագահ:

Արժանացել է մի շարք բարձր պարգևների և խրախուսանքների՝ «Անանիա Շիրակացի» մեդալ, ՀՀ Նախագահի շնորհակալագիր, ՀՀ Վարչապետի հուշա­մեդալ, ՀՀ ԿԳ նախարարության, ՀՊՃՀ, ԵՊՀ, Մոսկվայի Բաումանի անվան պետական տեխնիկական համալսարանի «Ոսկե հուշամեդալ»-ներ, ՀԱՊՀ Վաստակագիր, Միջազգային ինժիներական ակադեմիայի «Պատվա­վոր դիպլոմ», Երևանում «Ռուսաստանյան գիտության և մշակույթի կենտրոնի», Ռուսաստանի Դաշնության Տամբովի մարզի նահանգապետի շնորհակալագրեր և այլն։

Ամուսնացած է, ունի երկու երեխա։