
Ռաֆայել Արմենի Թովմասյանը ծնվել է 1997 թվականի հունվարի 6-ին, Երևանում:
ԿՐԹՈՒԹՅՈՒՆ
2001 թ. ընտանիքով տեղափոխվել է ՌԴ և ընդունվել Բարնաուլ քաղաքի թիվ 22 վարժարանը:
2005 թ. վերադարձել է Հայաստան և ուսումը շարունակել թիվ 161 դպրոցում:
2007 թ. տեղափոխվել է թիվ 176 դպրոց իսկ 2014 թ. ավարտել է թիվ 97 ավագ դպրոցը:
2014-2018 թթ. սովորել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Կիբեռնետիկա ֆակուլտետում (այժմ` ՏՀՏԷ ինստիտուտ), ստացել ճարտարագիտության բակալավրի որակավորում:
2012-2015 թթ. ուսումնառություն է ստացել ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում:
2014-2015 թթ. մասնակցել է «Լույս» հիմնադրամի մենթորության ծրագրին: Համագործակցել է Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի (MIT) մենթորների հետ:
2017-2018 թթ. ուսումնառություն է ստացել «Անդրանիկ Մարգարյան» քաղաքական դպրոցում:
2018-2020 թթ. սովորել է ՀԱՊՀ ՏՀՏԷ ինստիտուտի Էլեկտրոնիկա մասնագիտացմամբ մագիստրատուրայում, ստացել ճարտարագիտության մագիստրոսի որակավորում:
2019 թ. Loft ընկերության ստեղծագործական բաժնում վերապատրաստվել է Event Management մասնագիտությամբ:
2021 թ. սովորում է ՀԱՊՀ «Էլեկտրոնիկա, միկրո և նանոէլեկտրոնիկա» մասնագիտությամբ (թվանիշ՝ Ե.27.01) ասպիրանտուրայում:
2021 թ. ԱԳՆ Պետական արարողակարգի ծառայությունում անցել է Արարողակարգի մասնագետի վերապատրաստում:
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ
Աշխատանքային գործունեությունը սկսել է 2012 թ. Հայաստանի Բրիտանական խորհրդում` որպես քննությունների վերահսկիչ:
2015-2016 թթ. աշխատել է Միջազգային զարգացման գրասենյակում (USAID Armenia)՝ որպես շտապօգնության բարելավման ծրագրի աշխատակազմի անդամ, զբաղվել է ծրագրի կամավորական աշխատանքների համակարգմամբ:
2015 թ. Միջազգային զարգացման գրասենյակի (USAID Armenia) և ՀՀ Առողջապահության նախարարության հետ համատեղ իրականացրել է նորարարական դրամաշնորհային ծրագրի ներդրում:
2017 թ. եղել է Վոլվոքս ՍՊԸ-ում ծրագրի ղեկավար:
2016-2019 թթ. աշխատել է «Ոսկե Ծիրան» կինոփառատոնում որպես միջոցառումների մենեջերի տեխնիկական աշխատանքների օգնական:
ԳԻՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ
Թվով 4 գիտական հոդվածի հեղինակ է:
ՀԱՆՐԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ
2014 թ. Գիտակների հայկական ասոցիացիայի անդամ է:
2021 թ. My Mentor նախաձեռնության անդամ է:
ՀԱՍԱՐԱՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ
2015-2017 թթ. Կիբեռնետիկա ֆակուլտետի ՈւԽ փոխնախագահ:
2017-2018 թթ. ՀԱՊՀ ՈւԽ ինտելեկտուալ հանձնաժողովի նախագահ:
2018-2022 թթ. առ այսօր ՀԱՊՀ ՈւԽ փոխնախագահ է:
2020 թ. եղել է ՀԱՊՀ հոգաբարձուների խորհրդի անդամ:
2018-2020 թթ., 2021-2022 թթ. եղել է ՀԱՊՀ գիտական խորհրդի անդամ:
2022 թ.-ից ՀԱՊՀ ռեկտորի օգնական է:
2023 թ.-ից ՀԱՊՀ հոգաբարձուների խորհրդի քարտուղար է:
ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՊԱՐԳԵՎՆԵՐ ԵՎ ՄՐՑԱՆԱԿՆԵՐ
2018 թ. արժանացել է ՀԱՊՀ Ուսանողական խորհրդի երկարամյա հասարակական գործունեությունը հավաստող «Սպիտակ դիպլոմ»-ի:
2019 թ. եղել է «Միասնության ուժը» երիտասարդական-ռազմահայրենասիրական հավաքի Նարնջագույն ճակատի ղեկավար: «Միասնության ուժը 2019»-ի հաղթող է ճանաչվել Մերուժան Ստեփանյանի անունը կրող Նարնջագույն ճակատը:
2022 թ. ուսանողական ոլորտում կատարած աշխատանքի և ունեցած ավանդի համար արժանացել է «Ոսկե հուշամեդալ»-ի
ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐԳԵՎՆԵՐ
2016թ. պարգևատրվել է Երևանի քաղաքապետի պատվոգրով:
2020թ. արժանացել է Հայաստանի սփյուռքի նախարարության պատվոգրին:
ԸՆՏԱՆԵԿԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ
Ամուսնացած չէ: