Նինա Հրաչիկի Հակոբյան

Նինա Հրաչիկի Հակոբյան

Նինա Հրաչիկի Հակոբյան

Մեխանիկամեքենաշինական, տրանսպորտային համակարգերի և դիզայնի ինստիտուտի ուսումնական գծով փոխտնօրեն

Նինա Հրաչիկի Հակոբյանը ծնվել է 1986 թվականի սեպտեմբերի 15-ին Երևանում: 1993-2001 թվականներին սովորել է Պուշկինի անվան թիվ 8 միջնակարգ դպրոցում: 2003 թվականին ավարտել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի հենակետային վարժարանը: 2003-2007 թվականներին սովորել է ՀՊՃՀ Մեխանիկամեքենագիտական դեպարտամենտում: 2009 թվականին ավարտել է ՀՊՃՀ Մեխանիկամեքենագիտական դեպարտամենտը: 2017 թվականից սովորում է ՀԱՊՀ ասպիրանտուրայում:

Աշխատանքային գործունեությունը սկսել է 2007 թվականին ՀՀ Բնապահպանության նախարարությունում՝ որպես աշխատակազմի քարտուղարության վարչատնտեսական սպասարկման բաժնի ցրիչ:

2009-2011 թվականներին աշխատել է ՀՊՃՀ-ում՝ որպես ավագ լաբորանտ:

2010-2017 թվականներին՝ «Անի-Էլեկտրոնիկա» ՓԲԸ-ում (2011 թվականից վերանվանվել է «Թերմոռեքս» ՓԲԸ)՝ որպես հավաքման արտադրամասի պետ:

2017 թվականից առ այսօր ՀԱՊՀ Մեխանիկամեքենաշինական, տրանսպորտային համակարգերի և դիզայնի ինստիտուտի՝ ուսումնական գծով փոխտնօրենն է:

Ն. Հակոբյանը 3 գիտական հոդվածի հեղինակ է:

Ամուսնացած է, ունի 2 երեխա: