Նելլի Կամոյի Համբարձումյան

Գլխավոր / Նելլի Կամոյի Համբարձումյան

Նելլի Կամոյի Համբարձումյան

Տնօրենի տեղակալ ուսումնական աշխատանքների գծով

Նելլի Կամոյի Համբարձումյանը ծնվել է 1992 թվականի հունվարի 13-ին Երևանում։ 1998-2004 թվականներին սովորել է Պ. Սևակի անվան թիվ 124 միջնակարգ դպրոցում։ 2008 թվականին ավարտել է թիվ 2 վարժարանը։ 2008 թվականին ընդունվել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան։ 2012 թվականին ավարտել է ՀՊՃՀ Էներգետիկական ֆակուլտետի բակալավրի կրթական ծրագիրը։ 2014 թվականին ավարտել է ՀԱՊՀ Ձեռնարկությունների տնտեսագիտություն և կառավարում մասնագիտության` մագիստրոսի կրթական ծրագրով ուսուցումը, 2017 թվականին` Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի «Իրավագիտություն» («Մանկավարժություն») մասնագիտությամբ մագիստրոսի կրթական ծրագրով ուսուցումը։
Աշխատանքային գործունեությունը սկսել է 2014 թվականից Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Երևանի Ավագ դպրոցում` որպես Ընդհանուր կազմակերպչական հարցերով տնօրենի տեղակալ։
2010 թվականից եղել է ՀՊՃՀ Էներգետիկական ֆակուլտետի խորհրդի անդամ։
2010 թվականից` ՀՊՃՀ Էներգետիկական ֆակուլտետի Ուսանողական խորհրդի նախագահ։
2010 թվականից` ՀՊՃՀ Գիտական խորհրդի անդամ։
2012 թվականից` ՀՊՃՀ կառավարման խորհրդի անդամ։
2012 թվականից ՀՀ Ազգային ժողովին կից Երիտասարդական խորհրդարանի երկրորդ գումարման պատգամավոր (Բնապահպանության և գյուղատնտեսության հարցերի մշտական հանձնաժողով)։
2013 թվականից` ՀՊՃՀ ՈւԽ փոխնախագահ (հանձնաժողովների պատասխանատու)։
2014 թվականից` «Պոլիտեխնիկ» ուսանողական բարեգործական հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի անդամ։
2014 թվականին` ՀԱՊՀ ՈւԽ կողմից կազմակերպվող «Beengineer» գիտական կոնֆերանսի մասնակից։
2015 թվականին` ՀԱՊՀ Ավագ դպրոցի ընդունելության կազմակերպիչ։
2015 թվականին` ՀԱՊՀ Ավագ դպրոցի ներկայացուցիչը «Մայքրոսոֆթ» ինովացիոն կենտրոնի կողմից անցկացվող «Հեքըթոն[ՅԱՆ]» մրցույթում։
2016 թվականին «Կրթություն և կարիերա Expo 2016»-ին ՀԱՊՀ ավագ դպրոցի ներկայացուցիչ։
2016 թվականին` ՀԱՊՀ Ավագ դպրոցի ընդունելության կազմակերպիչ։
2016-2017 թվականներին` ՀԱՊՀ Երևանի Ավագ դպրոցի ներկայացուցիչը «Գործընկերություն հանուն երեխաների ծրագրում»։
2014 թվականին արժանացել է ՀԱՊՀ Ուսանողական խորհրդի «Սպիտակ դիպլոմ»-ի:

2021 թվականին Պոլիտեխիկական մրացանակաբաշխության շրջանակներում արժանացել է ՀԱՊՀ ՈՒԽ շքանշանի։