
Միքայել Վարդանի Մարտիրոսյանը ծնվել է 1997 թվականի հունվարի 30-ին Երևանում։ 2003-2008 թվականներին սովորել է թիվ 138 դպրոցում, 2008-2011 թվականներին` «Արեքնազան» կրթահանմալիրում։
2014 թվականին ավարտել է ՀԱՊՀ Ավագ դպրոցը։ 2014 թվականին ընդունվել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Էներգետիկական ֆակուլտետը։
2017 թվականի հոկտեմբերի 16-22- ին մասնագիտական հրավերով մասնակցել է Սոչիի Միջազգային երիտասարդական փառատոնին:
2014 թվականից ՀԱՊՀ Ոսանողական խորհրդի անդամ է։
2015 թվականին նշանակվել է Էներգետիկական ֆակուլտետի ՈւԽ ՈւԳԸ պատասխանատու։
2018 թվականից ԷԷԻ նախագահն է:
2017 թվականից ՀԱՊՀ ԷԷի Գիտական խորհրդի անդամ է։
2017 թվականից ՀԱՊՀ Գիտական խորհրդի անդամ է:
2015 թվականին ՀԱՊՀ Ուսանողական խորհրդի կողմից արժանացել է «Լավագույն ուսանող» կոչմանը։
2017 թվականին ՀԱՊՀ Ուսանողական խորհրդի կողմից արժանացել է «Սպիտակ դիպլոմ»-ի։
2021 թվականի հոկտեմբերից ՀԱՊՀ ուսանողական խորհրդի նախագահն է: