Մարիա Յուրիի Մանգասարովան ծնվել է 1983 թվականի հունվարի 20-ին Բաքու քաղաքում։ 2003 թվականին ավարտել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի Սոցիալ-քաղաքական առարկաների ընդհանուր տնտեսագիտության դեպարտամենտի բակալավրի կրթական ծրագրով ուսուցումը, 2005 թվականին` նույն դեպարտամենտի մագիստրոսի կրթական ծրագրով ուսուցումը, 2008 թվականին՝ ՀՊՃՀ ասպիրանտուրան։
Աշխատանքային գործունեությունը սկսել է 2003 թվականից Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի Միջազգային կապերի բաժնում` որպես մասնագետ։
2005-2011 թվականներին եղել է ՀՊՃՀ Միջազգային կապերի բաժնի պետ։
2011 թվականից առ այսօր ՀԱՊՀ Միջազգային համագործակցության և դրամաշնորհային ծրագրերի վարչության պետն է:
2017 թվականին վերապատրաստվել է «Education USA Leadership Institute» ծրագրի շրջանակներում:
Ամուսնացած է, ունի երկու զավակ: