Համազասպ Մուրադի Ղանթաղչյան

Գլխավոր / Համազասպ Մուրադի Ղանթաղչյան

Համազասպ Մուրադի Ղանթաղչյան

ԵրՊի Ռեկտոր (1936-1937)

Համազասպ Ղանթաղչյանը ծնվել է 1883 թվականին, Կարս քաղաքում, առևտրականի ընտանիքում։

1904 թվականին ընդունվել է Սանկտ Պետերբուրգի քաղաքացիական շինարարության ինստիտուտ։ Կազմակերպած ուսանողական հակապետական գործադուլներին մասնակցելու համար Հ․ Ղալթախչյանը հեռացվել է ինստիտուտից։

1907 թվականին ինստիտուտում վերականգնվելուց հետո ավարտել է 1914 թվականին՝ ստանալով ինժեներ ճարտարպետի մասնագիտություն։ Եղել է անկուսակցական։ Աշխատանքային գործունեությունը սկսել է վաղ հասակից։

1899-1903 թթ․ Թբիլիսիի ծխական ուսումնարանում աշխատել է, որպես փականագործ, խառատ։

1907-1914 թթ․ ուսմանը զուգահեռ աշխատել է հատուկ կոնստրուկտորական բյուրոյում, որպես նախագծող։

1914-1915 թթ․ Հ․Ղալթախչյանը մասնակցել է Առաջին համաշխարհային պատերազմին՝ Կովկասյան բանակի թուրքական ռազմաճակատում։

1919-1923 թթ․ աշխատել է Բաթումիի քաղաքային կոնստրուկտորական վարչությունում, ինչպես նաև քաղաքի կոմունալ տնտեսությունում, որպես ինժեներ շինարար, այնուհետև՝ քաղաքի ճարտարապետ։

1923 թ․ տեղափոխվել է Մոսկվա և անցել աշխատանքի Կրեմլի վարչատնտեսական բաժնում, որպես շինարարական բաժնի վարիչ, այնուհետև՝ տնօրենի տեղակալ։

1932-1933 թթ․ աշխատել է Լենինի անվան համամիութենական գյուղատնետեսական ակադեիայում որպես գյուղշինարարության հարցերով ճարտարապետ։

1933-1935 թթ․ համամիութենական ճարտարապետական ակադեմիայում  ղեկավարել է գյուղատնտեսական ճարտարապետական գրասենյակը։

1935թ․ Հ․ Ղալթախչյանը տեղափոխվել է Երևան և մինչև 1936 թվականը աշխատել է Երքաղգործկոմում, որպես մայրաքաղաքի գլխավոր ճարտարապետ։

1936 թվականին օգոստոսից նշանակվել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի տնօրեն, ղեկավար ինստիտուտը մինչև 1937 թվականի օգոստոս։