Կարեն Ստեփանի Արզումանյանը

Կարեն Ստեփանի Արզումանյանը

Կարեն Ստեփանի Արզումանյանը

Մեխանիկամեքենաշինական, տրանսպորտային համակարգերի և դիզայնի ինստիտուտի տնօրեն

Կարեն Ստեփանի Արզումանյանը ծնվել է 1955 թվականի օգոստոսի 7-ին Երևանում։ 1972 թվականին ավարտել է Շևչենկոյի անվան թիվ 42 միջնակարգ դպրոցը։ 1972 թվականին ընդունվել է Կ. Մարքսի անվան Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտ։ 1977 թվականին ավարտել է ԵրՊԻ-ի Մեխանիկամեքենաշինական ֆակուլտետը։ 1983-1986 թվականներին սովորել է Մոսկվայի Մեքենագիտության ինստիտուտի ասպիրանտուրայում։ 1984-1985 թվականներին ուսանել է Մոսկվայի էլեկտրոնային մեքենաշինության ինստիտուտի Որակավորման բարձրացման ֆակուլտետում։

Աշխատանքային գործունեությունը սկսել է 1977 թվականին Աշտարակի Ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտի հատուկ կոնստրուկտորական բյուրոյում` որպես ճարտարագետ կոնստրուկտոր։

1980-1983 թվականներին աշխատել է Աբովյանի «Պոզիստոր» արտադրական միավորման Հաշվիչ տեխնիկայի հատուկ կոնստրուկտորատեխնոլոգիական բյուրոյում (ՀԿՏԲ)`որպես ավագ ճարտարագետ։

1981-1983 թվականներին` Մոսկվայի Մեքենագիտության ինստիտուտում` որպես գիտական փորձագետ։

1987-1988 թվականներին` Աբովյանի «Պոզիստոր» արտադրական միավորման Հաշվիչ տեխնիկայի ՀԿՏԲ-ում` որպես առաջատար ճարտարագետ։

1987-1988 թվականներին` Երևանի Պոլիտեխնիկական ինստիտուտին կից Որակավորման բարձրացման միջճյուղային ինստիտուտում` որպես դասախոս։

1988-1993 թվականներին` ԵրՊԻ-ի «Մեխանիզմների և մեքենաների տեսություն» ամբիոնում` որպես ավագ գիտաշխատող, ավագ դասախոս։

1994-1995 թվականներին` Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի «Կիրառական մեխանիկա» սեկտորում` որպես դոցենտ։

1994-2006 թվականներին համատեղության կարգով եղել է ՀՊՃՀ Մեխանիկայի և մեքենագիտության դեպարտամենտի վարիչի տեղակալ։

1995-2001 թվականներին` ՀՊՃՀ «Կիրառական մեխանիկա» սեկտորի վարիչ։

2001-2006 թվականներին` ՀՊՃՀ «Կիրառական մեխանիկա» ամբիոնի վարիչ։

2006-2009 թվականներին` ՀՊՃՀ Մեխանիկայի և մեքենագիտության դեպարտամենտի վարիչ։

2009-2012 թվականներին` ՀՊՃՀ Մեխանիկամեքենագիտական ֆակուլտետի դեկան։

2014 թվականից առ այսօր` ՀԱՊՀ Ուսումնամեթոդական վարչության պետ։

2016 թվականից առ այսօր` ՀԱՊՀ Մեխանիկամեքենաշինական, տրանսպորտային համակարգերի և դիզայնի ինստիտուտի տնօրենի պաշտոնակատար։

ՀԱՊՀ Գիտական խորհրդի անդամ է, ՀԱՊՀ Կրթական ծրագրերի և ուսումնամեթոդական հարցերի, մանդատային և կառուցվածքային փոփոխությունների մշտական հանձնաժողովների անդամ:

1981-1983 թվականներին եղել է Մոսկվայի Մեքենագիտության ինստիտուտի ստաժոր-հետազոտող։

1991-1992 թվականներին` Վիեննայի տեխնիկական համալսարանի ստաժոր-հետազոտող։

1995 թվականին` Աթենքի տեխնիկական համալսարանի՝ ՆԱՏՕ-ի ծրագրով գիտաշխատող։

1987 թվականին ստացել է տեխնիկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։

1992 թվականին՝ դոցենտի գիտական կոչում։

2002 թվականին` Մեքենաշինություն և մեքենագիտություն բնագավառի դոցենտ։

2008 թվականին արժանացել է ՀՀ Վարչապետի շնորհակալագրի:

2012 թվականին` ՀՀ ԿԳ նախարարության վաստակագրի։

2015 թվականին` ՀԱՊՀ ոսկե հուշամեդալի:

Կ. Արզումանյանը 60-ից ավելի գիտական և մեթոդական աշխատությունների` այդ թվում 8 արտոնագրի և մեկ դասագրքի հեղինակ է, շուրջ 10 գիտահետազոտական թեմաների մասնակից։

Ամուսնացած է, ունի երկու տղա և չորս թոռնիկ: