
Լևիկ Հրանտի Աղաջանյանը ծնվել է 1952 թվականին: Նույն թվականին ավարտել է Կամոյի շրջանի Գեղարքունիք գյուղի միջնակարգ դպրոցը: 1968 թվականին ընդունվել է Երևանի Կ. Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտ: 1973 թվականին ավարտել է ԵրՊԻ-ի Մեխանիկամեքենաշինական ֆակուլտետը: 1981-1984 թվականներին սովորել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտի ասպիրանտուրայում:
Աշխատանքային գործունեությունը սկսել է 1973 թվականին Կամոյի «Դիպոլ» արտադրական միավորումում՝ որպես ճարտարագետ տնտեսագետ, բյուրոյի պետ:
1980-1988 թվականներին աշխատել է ԽՍՀՄ Պետպլանի պլանավորման և նորմատիվների գիտահետազոտական ինստիտուտի հայկական մասնաճյուղում՝ որպես ավագ ճարտարագետ, կրտսեր գիտաշխատող, ավագ գիտաշխատող:
1988-2007 թվականներին եղել է ԵրՊԻ-ի Մեքենաշինական արդյունաբերության էկոնոմիկայի, կազմակերպման և կառավարման ամբիոնի դոցենտ:
2007-2015 թվականներին՝ ՀՊՃՀ (հետագայում՝ ՀԱՊՀ) Մեքենաշինական արդյունաբերության էկոնոմիկայի կազմակերպման և կառավարման ամբիոնի վարիչ:
2015 թվականից առ այսօր ՀԱՊՀ Մեքենաշինության արդյունաբերության և տրանսպորտի տնտեսագիտության և կառավարման սեկտորի վարիչն է:
1986 թվականին ստացել է տնտեսական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:
2007 թվականին՝ պրոֆեսորի գիտական կոչում:
Արժանացել է ՀՊՃՀ շնորհակալագրի և վաստակագրի:
Լ. Աղաջանյանը 123 գիտական աշխատությունների, այդ թվում՝ 3 մենագրության, 8 ուսումնական ձեռնարկի, 15 մեթոդական աշխատանքի հեղինակ է:
Ամուսնացած է, ունի երեք աղջիկ, մեկ տղա և երկու թոռնիկ: