Լիդա Լևիկի Աղաջանյանը ծնվել է ք.Երևանում, 1991 թվականի հունիսի 22-ին։
ԿՐԹՈՒԹՅՈՒՆ
1998-2003թթ. սովորել է Սուրեն Սպանդարյանի անվան թիվ 24 միջնակարգ դպրոցում։
2003-2008թթ. սովորել է Վաղարշ Վաղարշյանի անվան թիվ 80 միջնակարգ դպրոցում։
2008-2012թթ. սովորել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի, ներկայիս «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան», Մեքենաշինության ֆակուլտետում, Ճարտարագիտության բակալավրի աստիճան, «Ձեռնարկությունների տնտեսագիտություն և կառավարում» մասնագիտությամբ, դիպլոմ՝ գերազանցության։
2012-2014թթ. սովորել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի, ներկայիս «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան», Մեքենաշինության ֆակուլտետում, Ճարտարագիտության մագիստրոսի աստիճան, «Ձեռնարկությունների տնտեսագիտություն և կառավարում» մասնագիտությամբ, դիպլոմ՝ գերազանցության։
2014-2018թթ. սովորել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Մեխանիկամեքենաշինական, տրանսպորտային համակարգերի և դիզայնի ինստիտուտի ասպիրանտուրայում, Ճարտարագետ հետազոտողի որակավորում, Ը․00․02- Տնտեսության, նրա ոլորտների տնտեսագիտություն և կառավարում մասագիտությամբ։
2020թ. պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն «Լոգիստիկայի զարգացման հիմնախնդիրները Հայաստանի Հանրապետության արդյունաբերությունում» թեմայով և 2020 թ-ի մարտի 5-ին ՀՀ Բարձրագույն որակավորման հանձնաժողովի Տնտեսագիություն-015 մասնագիտական խորհրդի որոշմամբ ստացել է տնտեսագիտական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ
2011թ. փետրվարի 1-ից մինչև 2011 թվականի մայիսի 31-ը «Մխիթար Գոշ» հայ-ռուսական միջազգային համալսարանի ռեկտորի օգնական։
2014-2019թթ. Ինտեր Հոթել Սերվիս ՍՊ ընկերության ֆինանսիստ։
2015-2022թթ. ՀԱՊՀ Ձեռնարկությունների տնտեսագիտություն և կառավարում, ներկայիս Տեխնոլոգիաների կառավարում, ամբիոնի դասախոս:
2019-2022 «Ջերմուկ Ինթերնեյշնլ Պեպսի-Կոլա Բոթլեր» ՍՊ ընկերության լոգիստիկայի վերլուծաբան:
2022-2023թթ․«Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի Միջազգայնացման և արտաքին կապերի բաժնի գլխավոր մասնագետ:
2022թ. առ այսօր «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի Տեխնոլոգիաների կառավարում ամբիոնի դոցենտ:
2023թ. մարտի 1-ից մինչև 2023թ. օգոստոսի 1-ը «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի IELTS /International English Language Testing System/ պաշտոնական քննական կենտրոնի քննական գործընթացի հսկիչ:
2024թ. առ այսօր LISS24- Learn-Innovate-Sale-Succeed ԵՄ կողմից համահիմնադրավծ ծրագրի Նորարարության Իրավասություն աշխատանքային փաթեթի պատասխանատու:
ԳԻՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ
17 գիտական աշխատանքի (13 հոդված և 4 մեթոդական) հեղինակ է։
ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ
2008թ-2014թթ. Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի, ներկայիս «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան», Մեքենաշինության ֆակուլտետի խորհրդի անդամ:
ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՊԱՐԳԵՎՆԵՐ ԵՎ ՄՐՑԱՆԱԿՆԵՐ
2019թ. պարգևատրվել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան հիմնադրամի կողմից Շնորհակալագրով:
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄՆԵՐ
2020թ. «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամ – Դասախոսների վերապատրաստման ծրագիր, «Գործնական անգլերեն» դասընթաց:
2020թ. «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամ – Դասախոսների վերապատրաստման ծրագիր, «Հոգեբանություն» դասընթաց:
2020թ. «Էքսելիստ ակումբ» Էքսելիստ ՍՊԸ – «Advanced MS Excel» դասընթաց:
2021թ. «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամ – Դասախոսների վերապատրաստման ծրագիր, «Մանկավարժություն» դասընթաց
2021թ. «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամ – Դասախոսների վերապատրաստման ծրագիր, «Դասավանդման ժամանակակից տեխնոլոգիաներ, ուսումնական նյութերի ներկայացման ձևեր, հեռավար ուսուցման կազմակերպման ձևեր» դասընթաց:
2021թ. «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամ – «Որակավորված դասախոս» ատեստավորում:
2021թ. «Բիզնես Դեվելոփմենթ Գրուպ» – Agile Project Management դասընթաց:
2022թ. «Բրիտանական Խորհրդի» հայկական գրասենյակ, «Բի Էս Սի» բիզնեսի աջակցման կենտրոն – «Տեխնոլոգիական ձեռներեցություն» դասընթաց:
2022թ. Էրազմուս+ և Եվրոպական համերաշխության կորպուս – «Erasmus + KA1 – Անհատների ուսումնական շարժունություն» ծրագրի և գործընկեր երկրների միջև ուսուցման և վերապատրաստման գործունեության համար անձնակազմի շարժունակություն, Լեհաստան:
2022թ. «Գերմանական ակադեմիական փոխանակման ծառայության» (DAAD)- Գերմանիայի ռեկտորների համաժողովի (HRK) հետ համագործակցությամբ՝ Գերմանական ակադեմիական փոխանակման ծառայության (DAAD) EU4Dialogue նախագծի շրջանակներում կազմակերպված աշխատաժողով, – «Հարավային Կովկասի համալսարանների համար միջազգայնացման ռազմավարությունների մշակում»:
2022թ. «Միջազգային Բակալավրիատ» կազմակերպություն (International Baccalaureate Organization) – IB Professional Development workshop “Leading the Learning- DP (cat. 1), Diploma Programme”:
2023թ. «Բրիտանական խորհրդի» Համաշխարհային ուսուցում և զարգացում- «Երեխաների պաշտպանության իրազեկում» վերապատրաստում:
2023թ. «Բրիտանական խորհրդի» Համաշխարհային ուսուցում և զարգացում- «Կեղծիքի իրազեկում» վերապատրաստում:
2023թ. «Բրիտանական խորհրդի» Համաշխարհային ուսուցում և զարգացում- «Տեղեկատվության կառավարում» վերապատրաստում:
2023թ. «Բրիտանական խորհրդի» Համաշխարհային ուսուցում և զարգացում- «Պաշտպանության ներածություն» վերապատրաստում:
2023թ. «Բրիտանական խորհրդի» Համաշխարհային ուսուցում և զարգացում- «Անվտանգություն և ապահովություն» վերապատրաստում:
2023թ. «Բրիտանական խորհրդի» Համաշխարհային ուսուցում և զարգացում- «Հավասարություն, բազմազանություն և ներառականություն» վերապատրաստում:
2023թ. «Միջազգային Բակալավրիատ» կազմակերպություն (International Baccalaureate Organization) – IB Global Conference and Heads World Conference, Dublin, 2023, համաժողով:
2023թ. «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամ- ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանով՝ մանկավարժահոգեբանական և ուսումնամեթոդական հմտություններ ապահովող մոդուլներով իրականացվող 30 կրեդիտի դասընթացի միջոցով մանկավարժի հավաստագրում:
2024թ. «Միջազգային Բակալավրիատ» կազմակերպություն (International Baccalaureate Organization) – IB Professional Development workshop “Counselling (cat. 1), Diploma Programme”: