Ծնվել է 1908թ․ մայիսի 15-ին՝ Արևմտյան Հայաստանի Վան քաղաքում։
1915թ․ ընտանիքը գաղթում է Վանից և բնակություն հաստատում Երևանում։
1927թ․ միաժամանակ ավարտում է Երևանի Խ․ Աբովյանի անվան միջնակարգ դպրոցը և Հայկական Սովետական Սոցիալիստական Հանրապետության Հողագործության ժողովրդական կոմիսարիատին առընթեր Հողաչափների դասընթացը։
1929թ․ ընդունվել է Երևանի պետական համալսարանի Տեխնիկական ֆակուլտետի Քիմիական բաժինը։
1936թ․ գերազանցությամբ ավարտել է Երևանի Կ․ Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտի Քիմիատեխնոլոգիական ֆակուլտետը՝ ստանալով ինժեներ-տեխնոլոգի որակավորում։
1933-1949թթ․ աշխատել է Հայաստանի սինթետիկ կաուչուկի արտադրության մեջ։
1940թ․ Լենինգրադի տեխնոլոգիական ինստիտուտում այս աշխատանքի հիման վրա պաշտպանել է դիսերտացիա՝ ստանալով տեխնիկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։
1946թ․ վերոնշյալ հայտնագործության համար Ա․ Գասպարյանն արժանացել է ՍՍՀՄ պետական մրցանակի։
1949-1966թթ․ Ա․ Գասպարյանն աշխատել է Հայկական ՍՍՀ գիտությունների ակադեմիայի Օրգանական քիմիայի ինստիտուտի դիրեկտորի պաշտոնում։
1953 թվականից ուսումնասիրություններ է կատարել մածուցիկ միջավայրում հարկադրական շարժման բնագավառի բազմաթիվ հարցերի ուղղությամբ։
1966թ․ հունիսի 16-ին նշանակվել է Երևանի Կ․ Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտի ռեկտոր։ Պաշտոնավարել է մինչև 1986 թվականը։
1968թ․ ընտրվել է Հայկական ՍՍՀ գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ։
Պարգևատրվել է Լենինի և «Պատվո նշան» շքանշաններով ու մեդալներով։
Կյանքից հեռացել է 1994թ․ հունվարի 9-ին։