Արա Սերգեյի Ավետիսյանը ծնվել է 1958 թ․ սեպտեմբերի 14-ին։
1965-1975 թթ. սովորել և գերազանցությամբ ավարտել է Թալինի թիվ 1 միջնակարգ դպրոցը։
1975-1980 թթ. սովորել և գերազանցության դիպլոմով ավարտել է Երևանի պետական համալսարանի Մեխանիկամաթեմատիկական ֆակուլտետի Մեխանիկայի բաժինը։
1983-1986 թթ. սովորել և ավարտել է Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության Գիտությունների ակադեմիայի Մեխանիկայի ինստիտուտի ասպիրանտուրա։ Ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու (1986թ․)։
Ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր (1998թ․)։ Քառասունից ավելի գիտական հրապարակումների հեղինակ է։
1980-1982 թթ. աշխատել է Հանրապետության Գիտությունների ակադեմիայի Մեխանիկայի ինստիտուտի Արդյունաբերական շինարարության մինիստրության Նախագծային- կոնստրուկտորական տեխնոլոգիական ինստիտուտում՝ որպես ճարտարագետ-նախագծող։
1986-1988 թթ. աշխատել է Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության Գիտությունների ակադեմիայի Մեխանիկայի ինստիտուտում՝ որպես կրտսեր գիտաշխատող։
1988-1996 թթ. աշխատել է Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության Գիտությունների ակադեմիայի Մեխանիկայի ինստիտուտում՝ որպես ավագ գիտաշխատող։
1994-2005 թթ.՝ Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի «Մեխանիկա» տեղեկագրի գլխավոր խմբագրի տեղակալ։
1996-2000 թթ.՝ Հայաստանի Հանրապետության Կրթության և գիտության նախարարության Միջնակարգ կրթության վարչության պետ։
1996 թվականից դասավանդում է Երևանի պետական համալսարանում։ Հոծ միջավայրի մեխանիկայի ամբիոնի պրոֆեսոր։
2000-2011 թթ.՝ Հայաստանի Հանրապետության Կրթության և գիտության նախարարի տեղակալ՝ միջին և բարձրագույն մասնագիտական կրթության ու գիտության ոլորտների համակարգման գծով։
2005 թվականից՝ Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի «Մեխանիկա» տեղեկագրի գլխավոր խմբագիր։
2006 թվականից՝ Տեսական և Կիրառական Մեխանիկայի Ազգային Կոմիտեի նախագահ։
2011 թ. հուլիսի 22-ին Հայաստանի Վարչապետի որոշմամբ 2011 թվականի հուլիսի 25-ից ազատվել է Հայաստանի կրթության և գիտության նախարարի տեղակալի պաշտոնից՝ այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ։
2011 թ. հուլիսին Հայաստանի Հանրապետության Կրթության և գիտության նախարարի հրամանով նշանակվել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար։
2011 թ. սեպտեմբերի 8-ին ընտրվել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի ռեկտորի պաշտոնում։
2015 թ. ներկայացրել է հրաժարական, որն ընդունվել է։
Ունի ավագ գիտական աշխատակցի գիտական կոչում՝ «Դեֆորմացվող պինդ մարմնի մեխանիկա» մասնագիտությամբ (1991)։
Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի թղթակից անդամ (2006)։
Այրի է, ունի երկու զավակ։