Ֆիզիկայի օլիմպիական խմբակ

Գլխավոր / Ավագ դպրոց / Հոսքեր և խմբակներ / Ֆիզիկայի օլիմպիական խմբակ

Պարապմունքներին կարող են մասնակցել ՀԱՊՀ Երևանի Ավագ դպրոցի բոլոր աշակերտները ՀԱՊՀ Երևանի Ավագ դպրոցի ֆիզիկայի օլիմպիական խմբակի նպատակն է խթանել հետաքրքրությունը ֆիզիկա առարկայի հանդեպ:

Օլիպիական խմակում աշակերտները ուսումնասիրում են ֆիզիկան միանգամայն այլ կողմից և այլ ձևով: Դասերը տարբերվում են հանրակրթական հիմնական առարկայական ծրագրից: Աշակերտները, խմբակին մասնակցելով, պատրաստվում են մի շարք օլիմպիադաների, այդ թվում` ֆիզիկայի դպրոցական և միջազգային օլիմպիադաներին: Խմբակներին ընդգրկվելու համար մոտենալ դպրոցի ընդունարակ կամ զանգահարել 010 520 630: