Մաթեմատիկայի օլիմպիական խմբակ
Պարապմունքներին կարող են մասնակցել ՀԱՊՀ Երևանի Ավագ դպրոցի բոլոր աշակերտները:
ՀԱՊՀ Երևանի Ավագ դպրոցի մաթեմատիկայի օլիմպիական խմբակի նպատակն է՝ խթանել հետաքրքրությունը մաթեմատիկա առարկայի հանդեպ:
Օլիպիական խմբակում աշակերտները ուսումնասիրում են մաթեմատիկան միանգամայն այլ կողմից և այլ ձևով:
Դասերը տարբերվում են հանրակրթական հիմնական առարկայական ծրագրից: Աշակերտները խմբակին մասնակցելով, պատրաստվում են մի շարք մաթեմատիկական մրցույթների, այդ թվում` դպրոցական և միջազգային օլիմպիադաների, մաթեմատիկան տարածության մեջ և այլն:
Խմբակներին ընդգրկվելու համար մոտենալ դպրոցի ընդունարակ կամ զանգահարել 010 520 630: