Խորհրդի մասին
Մանկավարժական խորհրդի աշխատանքը կազմակերպում և ղեկավարում է դպրոցի տնօրենը (տնօրենի պաշտոնակատարը), ով ի պաշտոնե Մանկավարժական խորհրդի նախագահն է: Մանկավարժական խորհրդի կազմը ձևավորվում է յուրաքանչյուր ուսումնական տարվա մինչև սեպտեմբերի 1-ը: Մանկավարժական խորհրդի անդամների անվանական կազմը, Դպրոցի տնօրենի ներկայացմամբ, հաստատում է Համալսարանի ռեկտորը մեկ ուսումնական տարի ժամկետով:
Դպրոցի մանկավարժական խորհրդի կազմում ընդգրկվում են տնօրենի տեղակալները, առարկայական մեթոդական միավորումների նախագահները, դասղեկները, ծնողական խորհրդի նախագահը, դաստիարակչական աշխատանքների կազմակերպիչը, առարկայական մեթոդական միավորումների կողմից առաջադրված 3-5 առաջատար մանկավարժներ, ինչպես նաև այլ խորհրդակցական մարմինների ներկայացուցիչներ:
Մանկավարժական խորհրդի նիստերը գումարվում են առնվազն երկու ամիսը մեկ անգամ, անհրաժեշտության դեպքում գումարվում են արտահերթ նիստեր՝
1) Համալսարանի ռեկտորի նախաձեռնությամբ.
2) Դպրոցի տնօրենի նախաձեռնությամբ.
3) Մանկավարժական խորհրդի անդամների 1/3-ի նախաձեռնությամբ