Խորհուրդը քննարկում է
- հանրակրթական դպրոցի զարգացման ծրագիրը և երաշխավորում է այն Համալսարանի Գիտական խորհրդի հավանությանը,
- հանրակրթության պետական չափորոշիչին համապատասխան հանրակրթական հիմնական ծրագրերի իրագործման հարցերը` սովորողների հակումներին ու ընդունակություններին նրանց կյանքի և առողջության պահպանմանը համապատասխան.
- ուսուցման բովանդակության, սովորողների ուսումնառության որակի, նրանց հետ տարվող արտադասարանական և արտադպրոցական աշխատանքների կազմակերպման հարցերը.
- ուսումնական գործընթացին վերաբերող այլ հարցեր.
- դպրոցի աշխատանքային ռեժիմի, աշխատանքային շաբաթվա տևողության, դպրոցի աշխատողին խրախուսելու վերաբերյալ հարցերը և առաջարկություններ ներկայացնում դպրոցի կառավարման մարմիններին: